Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական բարեգործական առաքելությամբ Տավուշի մարզում էին Հայ օգնության միության ներկայացուցիչները

11.10.2016

  Հոկտեմբերի 10-ին հերթական բարեգործական առաքելությամբ Տավուշի մարզում էին Հայ օգնության միության /ՀՕՄ/ ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի ՀՕՄ-ի ,,Էրեբունի,, մասնաճյուղը ներկայացնող Նորա Շիրիկյանը և Նելլի Ազիզյանը, ինչպես նաև ՀՕՄ-ի Երևանի շրջանային վարչության աշխատակիցներ: Նրանք կազմակերպության կողմից մարզի մի քանի սահմանամերձ գյուղերի երեխաների համար 100 զույգ կոշիկ էին նվեր բերել: Կոշիկները նախատեսված էին 4-12 տարեկան աղջիկների և տղաների համար: Բարեգործներն այցելեցին Բերքաբեր, Կիրանց, Ոսկեվան, Կոթի և Դովեղ գյուղեր և երեխաներին հանձնեցին գեղեցիկ ու հարմարավետ կոշիկները: Սահմանամերձ գյուղերում ունեցած հանդիպումների ժամանակ Նորա Շիրիկյանը նշեց, որ բարեգործական ծրագիրը շարունակական է լինելու և կարևորեց այն հանգամանքը, որ տավուշցի երեխաների համար կոշիկները ձեռք են բերվել ամերիկյան նրանց հասակակիցների հանգանակած գումարներով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09