Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

18.10.2016

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկում, որն իրականացվում է Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող FLEG 2 ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, անտառտնտեսությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումն անցկացրեց <<Հայաստանի անտառներ>> հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանը: Բացելով միջոցառումը՝ նա նշեց, որ քննարկումը անտառների կառավարման և անտառային օրենսդրության կատարելագործմանն է ուղղված և ակնկալում է ներկաների ակտիվ մասնակցություն: Այնուհետև մանրամասն ներկայացվեց օրենքի նախագիծը, քննարկվեցին նրանում արված առաջարկություններն ու փոփոխությունները: Ներկաները հանդես եկան նաև իրենց առաջարկություններվ նոր օրենսդրության վերաբերյալ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09