Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվեցին համընդհանուր ներառական կրթությանն առնչվող հարցեր 03.11.2016
ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն այսօր ընդունեց ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանին և ծրագրերի համակարգող Հռիփսիմե Նազարեթյանին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի եւ դանիական «Առաքելություն Արեւելք» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ,,Միասին ապրել, միասին սովորել....

Քննարկվեցին ծրագրի հետագա քայլերն ու անելիքները 03.11.2016
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրերի բաժնի ղեկավար Լուկա Մոլինասին և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ու ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը:...

Վերապատրաստում է անցնում համայնքային ծառայողների 2-րդ խումբը 02.11.2016
Համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը, որը մեկնարկել է հոկտեմբերի 18-ին և անց է կացվում Տավուշի մարզպետարանում, շարունակվում է: Նոյեմբերի 1-ից սկսվել են համայնքային ծառայողների 2-րդ խմբի վերապատրաստման աշխատանքները: Այս անգամ վերապատրաստում են անցնում Իջևանի, Դիտավանի, Սևքարի, Այգեհովիտի, Ենոքավանի թվով տասնյոթ համայնքային ծառայողներ: Վերապատրաստման գործընթացը կավարտվի նոյեմբերի 11-ին:
Այսօր Տավուշի մարզպետարանի մեծ դահլիճում անցկացվեց ,,Երգը բարեկամության կամուրջ է,, ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցելու իրավունք էին ստացել փառատոնի դպրոցական փուլը հաղթահարած՝ մարզի հանրակրթական դպրոցների շուրջ քառասուն շնորհալիներ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և հաջողություններ մաղթեց ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Իսկ փառատոնի համերգային բաժինը բացեց Իջևանի թիվ...
Քննարկվեց 2017-2025թթ. մարզի զարգացման ռազմավարության մեթոդաբանությունը 02.11.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ Տավուշի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարության կազմման մեթոդաբանության քննարկմանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբում արդեն մեկնարկել են աշխատանքները և ներկայացրեց ինչպես դրանց ընթացքը, այնպես էլ մոտեցումներն ու պատկերացումները հետագա...

Դադարեցվել է շրջանառությունը 01.11.2016
ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 3193-Ա հրամանով դադարեցվել է Սերբիայի «Հեմոֆարմ» դեղագործական ընկերության արտադրության «Դիկլոֆենակ 50մգ N20 դեղահատ (սերիա՝ 0241115, պիտանիության ժամկետ՝ 01.2018թ.), «Դիկլոֆենակ 100 մգ հաբ N20 (սերիա՝ 0581215, պիտանիության ժամկետ՝ 12.20.2018թ.), «Դիկլոֆենակ 25 մգ/մլ, 3մլ N5 (սերիա՝ A 600183, պիտանիության ժամկետ՝ 01.2019թ.), «Ցեֆալեկսին 250/5մլ (սերիա՝ S500069, պիտանիության ժամկետ՝...


