Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է. «Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք...

Ավանդական ,,Ոսկե աշունը,, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում 11.11.2016
Աշունն իր ողջ հմայքով՝ վառ գույներով, բերք ու բարիքով, աշնան արևով ու երեխաների խանդավառությամբ այսօր հանգրվանել էր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի բակում: Կրթօջախում արդեն ավանդական դարձած ,,Ոսկե աշուն,, միջոցառումն էր անցկացվում, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին: Տոնակատարությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ ու բազմաթիվ հյուրեր: Հանդիսությունն սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս...

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում 11.11.2016
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում՝ ի հիշատակ կանադահայ Լուսին Պողոսյանի, ով մեծ ներդրում է ունեցել հայ երեխաներին դպրոցական ու հոգևոր կրթություն տալու գործում: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի և հոգևոր դասի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ ու դպրոցականներ: Միջոցառմանը մասնակցում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ում օրհնությամբ էլ բացվեց հոգևոր այս կրթօջախը:...
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2016թ. նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6588 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2223, Դիլիջանում 2268, Բերդում 974, Նոյեմբերյանում 1123/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 428-ը...

Հանդիպում-քննարկում սոցիալական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ 10.11.2016
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ սոցիալական աշխատողի օրվան նվիրված հանդիպում-քննարկում, որը նախաձեռնել էր մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը Վորդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության մարզային գրասենյակի աջակցությամբ: Մասնակցում էին սոցիալական ոլորտի պատասխանատուներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Իր և Տավուշի մարզպետ Հովիկ...

Մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը 10.11.2016
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը, որի կազմում էին պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը, ծրագրերի համակարգող Քրիստոֆեր Հերթը, պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուշին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Հովիկ Աբովյանը բարձր գնահատեց Կարմիր խաչի կողմից իրականացվող աշխատանքները մարզում և շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը...


