Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 16.01.2017

 2016 թվականի դեկտեմբեր ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են են ստացել 5314 ընտանիքներ, որոնցից 1871-ը Իջևանի, 1284-ը Դիլիջանի, 1097-ը Բերդի և 1062-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 311 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-108, Դիլիջան-84, Բերդ -67, Նոյեմբերյան - 52/ :  Դեկտեմբեր ամսվա ընթացքում...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2017թ. հունվարի 1-ի դրությամբ/ 16.01.2017

 Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2017թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառվել է 6624 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2267,Դիլիջանում 2304, Բերդում 916, Նոյեմբերյանում 1137/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 526-ը...

Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը 13.01.2017

  Այսօր՝ հունվարի 13-ին, Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը: Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Բերդի տարածաշրջանային զինկոմիսարիատներից Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեց տավուշցի նորակոչիկների առաջին խումբը: Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ մարզի տարածաշրջանային չորս կենտրոններում էլ տեղի ունեցան հանդիսավոր արարողություններ: Դեռ վաղ առավոտից Իջևանի զինկոմիսարիատի հարակից տարածքում ասեղ գցելու տեղ չկար: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետարանի...

Տավուշի մարզում 2017 թվականի առաջին ծնունդը գրանցվել է նոր տարվա առաջին րոպեներին

Տավուշի մարզում 2017 թվականի առաջին ծնունդը գրանցվել է նոր տարվա առաջին րոպեներին 12.01.2017

  Տավուշի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2016 թվականին ծնվել է 1242 երեխա: Տարվա ընթացքում ծնված տղաների թիվը գերազանցում է աղջիկների թվին. 2016 թվականի ընթացքում մարզում ծնվել է 641 տղա և 601 աղջիկ: Իսկ 2017 թվականի առաջին ծնունդը գրանցվել է Աչաջրի առողջության կենտրոնում: Կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանի տեղեկացմամբ երեխան ծնվել է նոր տարվա առաջին րոպեներին՝ ժամը 12-ն անց 03 րոպեին: Արական սեռի առողջ նորածինը կշռել է 3 կիլոգրամ 300...

 Դպրոցներում բավարար ջերմաստիճանային պայմանները`  ԿԳՆ ուշադրության կենտրոնում

Դպրոցներում բավարար ջերմաստիճանային պայմանները` ԿԳՆ ուշադրության կենտրոնում 10.01.2017

 ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում հունվարի 9-ից վերսկսել է ուսումնական գործընթացը: ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ: Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ 31.12.2016

Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, նաև՝ ամենասպասվածն ու բարին: Եվ տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված Ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ: Ինչպես գիտեք, ավանդույթի համաձայն, նոր տարվա նախաշեմին ի մի ենք բերում անցած բոլոր իրադարձությունները, կողք կողքի դնում, համադրում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 14:59:22