Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակի ու խաղաղության տոնը մարզկենտրոնում

10.05.2017

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնին նվիրված միջոցառումների շարքը Տավուշի մարզկենտրոն Իջևանում մեկնարկեց առավոտյան երթով: Ավանդույթի համաձայն, մարզային իշխանությունների ներկայացուցիչները, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, երիտասարդներ ու վետերաններ, զինվորականներ, մարզի բնակիչներ առաջինն այցելեցին Մեծ հայրենականում զոհված իջևանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում նահատակված քաջորդիների հիշատակին և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին հուշարձանին: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի ազատության իրենց կյանքը զոհաբերած խիզախ հայորդիների հիշատակը:
Միջոցառումը շարունակվեց քաղաքի մշակույթի տանը: Տոնական օրվա ընթացքում մարդկանց տրամադրությանը նոր լիցք էին հաղորդում զինվորական փողային նվագախմբի խրոխտ կատարումները, իսկ եզրափակումը տրվեց համերգային ծրագրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26