Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նվիրված էր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան140-ամյակին 15.02.2017
Տավուշի մարզային գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում: Մեծանուն գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի աշխատակից, բանասեր Ադելաիդա Առաքելյանը: Այնուհետև Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների ուժերով բեմադրվեց Դեմիրճյանի «Պույ–պույ մուկիկը» հեքիաթը: Միջոցառումն ամփոփեց մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանը՝...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2017 Թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 15.02.2017
2017թ. հունվար ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 4810 ընտանիքներ, որոնցից 1865-ը Իջևանի, 760-ը Դիլիջանի, 1106-ը Բերդի և 1079-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 245 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-104, Դիլիջան-39, Բերդ - 56, Նոյեմբերյան - 46/ : Հունվար ամսվա ընթացքում մարզի...

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում 13.02.2017
Դիլիջանում ՀՀ պաշտպանության նախարարն անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերն ըստ ուղղությունների ներկայացրել են ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին ուսումնական կենտրոն տեղափոխման և ռազմակրթական կառույցի վերափոխման հետ կապված խնդիրներն ու առաջարկները: Սեպտեմբերի 1-ից ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը կունենա շենքային նոր ժամանակակից պայմաններ, ուսումնական լավագույն բազա, ռազմակրթական ու մշակութային...
Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ 2017 թվականի հունվար ամսին մարզում ծնվել է ընդհանուր թվով 106 երեխա՝ 54 տղա և 52 աղջիկ: Նրանցից 22-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով: Նշված ամսում ,,Իջևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ում ծնվել է 50, ,,Աչաջրի ԱԿ,, ՊՈԱԿ-ում՝ 12, ,,Իռ-Վինգ ՍՊԸ-ում՝ 21, ,,Նոյեմբերյանի ԲԿ,,-ում՝ 13, ,,Բերդի ԲԿ,, ՓԲԸ-ում՝ 9, Արծվաբերդի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 1 փոքրիկ: Տեղեկացնենք նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվը...
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2017թ. փետրվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6594 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2244,Դիլիջանում 2316, Բերդում 883, Նոյեմբերյանում 1151/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 51-ը տեղավորվել...
Կայացավ թափուր պաշտոնի մրցույթ 08.02.2017
Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց ,,Սուրեն Մելիքյանի անվան Կոթիի գյուղական բժշկական ամբուլատորիա,, ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար նախապես դիմել էին երկու հոգի: Նրանցից մեկը՝ Նելլի Գրիգորյանը, չէր ներկայացել մրցույթին: ,,Սուրեն Մելիքյանի անվան Կոթիի գյուղական բժշկական ամբուլատորիա,, ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում մրցութային հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել Մանուշ Աֆրիկի Թանդիլյանը: ...


