Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցի նպատակը Ալբանիայի և Մակեդոնիայի ռեգիոնալ զարգացման փորձի ուսումնասիրությունն էր

23.06.2017

   Օրերս հայաստանյան պատվիրակության կազմում Ալբանիա և Մակեդոնիա էր այցելել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Այցելությունը կազմակերպվել էր <<Աջակցություն ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը տարածաշրջանային զարգացման գործողություններում>> ԵՄ ծրագրի շրջանակներում: Այցի նպատակը Ալբանիայի և Մակեդոնիայի ռեգիոնալ զարգացման փորձի ուսումնասիրությունն էր: Գուրգեն Հարությունյանի տեղեկացմամբ այցի ընթացքում հանդիպումներ են եղել Ալբանիայի Հանրապետության մայրաքաղաք Տիրանայում և Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների: Տիրանայում քննարկվել են <<Տարածքային զարգացման հիմնադրամի օգտակարությունը համայնքային ծրագրերի համար>>, <<Տարածքային կառավարման բարեփոխումներ: Փորձ և մարտահրավերներ (2015թ. համայնքների խոշորացում/միավորում)>>, <<ԵՄ զարգացման ծրագրերին դիմելու և դրանց իրականացման ընթացքը>>, <<ՏԶ քաղաքականություն, իրավիճակը և բարեփոխումները այն իրականցնող գործակալությունների (ՏԶԳ-ներ) պրակտիկ հեռանկարների կողմից>>, <<Ալբանիայում ՏԶ համար նոր ինստիտուցիոնալ կարգավորումների համար առաջարկվող լուծումները>> հարցերը:
   Սկոպյե կատարած այցի ընթացքում քննարկվել են ՏԶ ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանը, ազգային կառույցների հետ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգմանն ու համագործակցությանը, ԵՄ ծրագրերի իրականացման փորձին՝ ներառյալ միջսահմանային համագործակցությունը, համաչափ ռեգիոնալ զարգացման օրենքի ընդհանուր սկզբունքներին և նպատակներին վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57