Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերին նվիրված  ցուցահանդեսի բացում Իջևանի պատկերասրահում

Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերին նվիրված ցուցահանդեսի բացում Իջևանի պատկերասրահում 15.04.2016

   Այսօր Իջևան քաղաքի պատկերասրահում տեղի ունեցավ նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացում, որը կազմակերպվել էր Հայկական կարմիր խաչի ընկերության և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ: <<Հիշողություն, պատասխանատվություն, ապագա>> թեմայով ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին պատերազմի վետերաններ, երիտասարդներ, քաղաքացիական հասարակության ու մտավորականության ներկայացուցիչներ:...

Փլուզում Տավուշի մարզում 14.04.2016

Ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում: Մոտ 1100 խմ ծավալի ժայռաբեկորները եւ բնահողը երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ` բնահողը եւ ժայռաբեկորները ճանապարհից հեռացնելու, ինչպես նաեւ երթեւեկությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու...

Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը դասընթաց անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների համար 14.04.2016

  Այսօր օրվա առաջին կեսին Նոյեմբերյանի ավագ դպրոցում, այնուհետև օրվա երկրորդ կեսին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը դասընթաց անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների համար <<Դպրոցների սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատում>> թեմայով: Կարեն Նազարյանը ներկայացրեց այն պահանջները, որոնք անհրաժեշտ են մարզի հանրակրթական դպրոցները ըստ սեյսմիկ խոցելիության դասակարգելու համար և որոնք...

Վերականգնվել է միակողմանի երթևեկությունը, մաքրման աշխատանքները շարունակվում են 14.04.2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի էր ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում: Արդյունքում բնահողը երկկողմանի փակել էր ավտոճանապարհը: Տավուշի ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցներն անմիջապես սկսել էին ճանապարհը բնահողից ու ժայռաբեկորներից մաքրելու աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Տավուշի ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ադամյանը, ճանապարհը մասամբ մաքրվել է, և վերականգնվել է...

Մասնակցեցին Ծաղկաձորում կազմակերպված աշխատաժողովին

Մասնակցեցին Ծաղկաձորում կազմակերպված աշխատաժողովին 13.04.2016

  ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը և զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը մասնակցեցին Ծաղկաձորում կազմակերպված <<Համակարգային մոտեցում կրթության արդյունքների բարելավմանը>> /ՀՄԿԱԲ/ թեմայով 2-օրյա աշխատաժողովին: Հիմնական զեկուցողն էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոն: Այնուհետև ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը...

Վերջին հրաժեշտը հերոս զավակին

Վերջին հրաժեշտը հերոս զավակին 11.04.2016

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում ծավալված դաժան մարտական գործողություններում հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող 20-ամյա Վոլոդյա Վարուժանի Ալիխանյանին ապրիլի 9-ին տավուշցիները  վերջին հրաժեշտը տվեցին: Հրաժեշտի համար ազգի նվիրյալ զավակի աճյունը դրվեց Դիլիջան քաղաքի ավագ դպրոցում: Այնտեղ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ ինչպես Դիլիջանից, այնպես էլ մարզի և հանրապետության այլ համայնքներից: Հայրենիքի հերոս պաշտպան Վոլոդյա Ալիխանյանի հուղարկավորությանը մասնակցում էին Տավուշի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05