Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում մեղվաբույծների հետ

23.06.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում «Մուլտի-Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն, Հայաստանի մեղվաբույծների ազգային ասոցիացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը հանդիպում ունեցավ մարզի մեղվաբույծների հետ: Հանդիպումը բացեց Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը և խոսքը փոխանցեց տիկին Ծառուկյանին, ով ներկաներին ողջունեց հաճելի նորությամբ: Հուրախություն մեղվաբույծների ասաց, որ բանկցությունների արդյունքում Չինաստանի Հանրապետության առևտրային մի ներկայացուցչության կողմից անսահմանափակ քանակությամբ հայկական մեղրի գնման համաձայնություն է ձեռք բերվել: Բացի այդ, բանակցություններ են ընթանում մի շարք այլ երկրներում ևս հայկական մեղրի իրացման շուկաների ձեռքբերման ուղղությամբ: Այնուհետև անդրադարձ եղավ ճյուղի զարգացման հետ կապված մի շարք խնդիրների: Մեղվաբույծները հարց բարձրացրին մարզում մեղրի ընդունման կետ ունենալու վերաբերյալ: Տիկին Ծառուկյանը պատասխանեց մեղվաբույծներին հետաքրքրող հարցերին: Ոլորտում ծառացած խնդիրներն ավելի հեշտ հաղթահարելու նպատակով, Ռոզա Ծառուկյանի առաջարկով ստեղծվեց մեղվաբույծների խորհուրդ: Հինգ հոգուց ձևավորված խորհրդի կազմում ընդգրկվեցին ներկայացուցիչներ մարզի չորս տարածաշրջաններից և մարզպետարանի ներկայացուցիչը: Հանդիպման ավարտին իրենց տնտեսությունների զարգացման նպատակով մեղվաբույծներին բաժանվեց արժեքավոր բուժանյութ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03