Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետությունը կփոխհատուցի Կոթի համայնքի բնակիչներին՝ բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասները 29.04.2016

   Ապրիլի 28-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  Գործադիրի որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզպետարանին կհատկացվի 8,935.5 հազար դրամ՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2015թ. ամռանը Կոթի համայնքում արկակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների...

Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր

Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր 29.04.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի ԲԿ-ների տնօրենները, պետական առողջապահական գործակալության, պետական առողջապահական տեսչության, Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ: Ներկա էր նաև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Խորհրդակցությունը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկվեցին նախօրեին ՀՀ առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանի գլխավորած աշխատանքային խմբի` Իջևանի բժշկական կենտրոնում կատարած...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 28.04.2016

 2016 թվականի մայիսի 3-8-ը <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> բարեգործական հիմնադրամը <<Լույս հայի աչքերին>> ծրագրի շրջանակներում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ է իրականացնելու Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչության համար: Աչքի անվճար զննումներն իրականացվելու են հետևյալ գրաֆիկով` մայիսի 3-ին Նոյեմբերյանում, մայիսի 4-ին Բագրատաշենում, մայիսի 5-ին Կոթիում, մայիսի 6-ին Այրումում, մայիսի 7-ին Բերդավանում և մայիսի 8-ին Կողբում: Անհրաժեշտության...

Առաջնությունը նվիրված էր Մեծ եղեռնի 101-րդ տարելիցին

Առաջնությունը նվիրված էր Մեծ եղեռնի 101-րդ տարելիցին 27.04.2016

   Ապրիլի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց Հայոց մեծ եղեռնի 101-րդ տարելիցին նվիրված վոլեյբոլի մարզային առաջնություն: Մրցապայքարն անցավ մասնակից 8 թիմերի միջև: Դրանք էին Նոյեմբերյանի, Դիլիջանի, Գանձաքարի, Սարիգյուղի, Այգեհովիտի, Ներքին Ծաղկավանի, Պտղավանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը: Խաղերն ընթացան օլիմպիական ձևով. պարտվողը դուրս էր մնում հետագա մրցակցությունից: Արդյունքում եզրափակիչ դուրս եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Պտղավանի թիմերը: Համառ պայքարում 2:1 հաշվով...

Հայ գրականության բաց դաս թիվ 4 հիմնական դպրոցում

Հայ գրականության բաց դաս թիվ 4 հիմնական դպրոցում 27.04.2016

  Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր ուսումնական տարվա գարնանը, հիմնականում մարտ-ապրիլ ամիսներին, բոլոր դասարաններում անցկացնել բաց դասեր և խրախուսել լավագույն ուսուցիչներին: Այսօր դպրոցի 8-րդ դասարանում անցկացվեց տարվա վերջին բաց դասը հայ գրականություն առարկայից: Դասը վարեց ուսուցչուհի Գոհար Մկրտումյանը: Ներկա էին դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանը, դպրոցի...

 Նոյեմբերյանում անցկացվեց Տավուշի մարզի  մեծահասակների շախմատի մարզային առաջնությունը

Նոյեմբերյանում անցկացվեց Տավուշի մարզի մեծահասակների շախմատի մարզային առաջնությունը 25.04.2016

  Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Նոյեմբերյանի քաղաքապետարանի աջակցությամբ ապրիլի 21-23-ը Նոյեմբերյանում անց է կացվել Տավուշի մարզի մեծահասակների շախմատի մարզային առաջնությունը: Մրցումների մարզային փուլին նախորդել է քաղաքային փուլը, որը հաջողությամբ հաղթահարել են Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի 14 շախմատիստներ և իրավունք նվաճել մասնակցելու մարզային փուլին: Ինչ վերաբերում է Դիլիջան քաղաքին, շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանի տեղեկացմամբ Դիլիջանում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05