Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուլիսի 1-2-ը Ենոքավանում տեղի կունենա ,,Հայ Բույս,, Հայկական բույսերի փառատոնը

26.06.2017

Հուլիսի 1-2-ը Տավուշի մարզի Ենոքավան գյուղում տեղի կունենա հայկական բույսերի «Հայ Բույս» փառատոնը։ Այն այս տարի անց է կացվելու արդեն երրորդ անգամ։ Փառատոնը հնարավորություն կտա ճանաչել Հայաստանում աճող, բայց դեռևս անհայտ բույսերը: Փառատոնի կարգախոսն է՝ «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ մեզ հայտնի է»: Փառատոնը կմեկնարկի հուլիսի 1-ի առավոտյան ժամը 10-ին։ Փառատոնի ընթացքում լինելու են ուսուցողական խաղեր և միջոցառումներ ոչ միայն երեխաների, այլև ընտանիքների համար։
Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու Իջևանի հայտնի խմբերից մեկը՝ Puzzles' 5 Pieces-ը, բոլորի կողմից սիրված Miqayel Voskanyan & Friends խումբը և Tonatsuyts Folk Theater-ը, իսկ դա նշանակում է, որ ամբողջ փառատոնի ընթացքում հյուրերին կուղեկցի բարձրաճաշակ երաժշտություն, և բարձր տրամադրությունը ապահովված կլինի։
Փառատոնի երկրորդ օրը կլինեն ոտքով արշավներ Տավուշի մարզի գեղատեսիլ վայրերով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու Հայաստանում աճող, բայց դեռևս անհայտ բույսերին։ Կլինեն ոտքով արշավներ դեպի Օկոնոխաչ, Սամսոնավանք, Սերվանսիխաչ, որի ընթացքում ուղեկցորդները կսովորեցնեն տարբեր բույսերի օգտագործումը։
Փառատոնին կմասնակցեն նաև հատուկ հյուրեր՝ Հայաստանում Շվեցարիայի դեսպան Լուկաս Գասսերը և այլ երկրների դեսպաններ։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կպատրաստվի աշխարհում ամենաերկար բրդուճը։ Փառատոնի մուտքն անվճար է:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57