Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող Լալվար Մնացականյանին

26.06.2017

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է Երևանի Պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Լալվար Մնացականյանին, ով իր կուրսային աշխատանքը բերել էր նվիրելու Տավուշի մարզպետարանին: Այն յուղաներկով նկարված կտավ է, որի վրա պատկերված է Տավուշի մարզպետարանի շենքը, իր հարակից հրապարակով: Լալվարը նշեց, որ երբ հանձնարարություն է ստացել որպես կուրսային աշխատանք ներկայացնել որևէ իջևանյան պատկեր, անմիջապես որոշել է նկարել հենց այդ հատվածը: Թեև հրապարակի արձանը դեռ տեղադրված չէ, սակայն նա հանդիպել է հեղինակի՝ քանդակագործ Արմեն Դավթյանի հետ և ծանոթացել աշխատանքին: Հանդիպման ընթացքում մարզպետ Հովիկ Աբովյանը քննարկեց Լալվարի կատարած աշխատանքը, հետաքրքրվեց նրա ապագա ծրագրերով և հաջողություն մաղթեց նրան: Մարզպետը շնորհաշատ ուսանողին նվիրեց <<Տավուշի մարզ>> նկարազարդ գիրքը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:33:37