Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում 29.03.2016

  Այսօր` մարտի 29-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանի քաղաքապետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց տարածաշրջանի բնակչության համար: Տարբեր բնույթի հարցերով մարզպետին էր դիմել 32 քաղաքացի Նոյեմբերյան, Բագրատաշեն, Կողբ, Բերդավան, Դովեղ և Ջուջևան համայնքներից: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից 17-ը մարզի ղեկավարին էր դիմել դրամական աջակցության խնդրանքով, 10 քաղաքացի էլ մարզպետի աջակցությունն էր խնդրում աշխատանքի տեղավորման հարցում: 1 քաղաքացու խնդրանք...

Անցկացվեց  <<Ընթերցման օլիմպիադա 2016>>-ի մարզային փուլը

Անցկացվեց <<Ընթերցման օլիմպիադա 2016>>-ի մարզային փուլը 25.03.2016

 Մարտի 24-ին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեց 2016 թվականի ընթերցման օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեց դպրոցական փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված 30 աշակերտ մարզի տարբեր դպրոցներից: Առաջին փուլում աշակերտները հատվածներ ընթերցեցին իրենց ընտրած գեղարվեստական գրքից: Երկրորդ փուլին մասնակիցներն ընթերցեցին հանձնաժողովի ընտրած նոր՝ անծանոթ տեքստը: Արդյունքում մարզային փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներ դարձան Բերդի թիվ 3 դպրոցի սան Անի Մելիքյանը /12,5 միավոր/, Իջևանի...

Քննարկում ներառական կրթության թեմայով

Քննարկում ներառական կրթության թեմայով 24.03.2016

Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ,,Խոցելի երեխաների սոցիալական ներառում. երեխայի խնամքի համակարգի բարեփոխման շրջանակներում այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ արտագնա հանդիպում: Վերոհիշյալ ծրագիրն իրականացնում է ,,Հույսի կամուրջ,, հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և ՄԱԿ-ի Մանկական...

Ազգաբնակչության պաշտպանությունը` առաջնահերթ խնդիր

Ազգաբնակչության պաշտպանությունը` առաջնահերթ խնդիր 24.03.2016

  Մարտի 24-ին Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին Դիլիջան քաղաքի և շրջակա բնակավայրերի ղեկավարներ, հիմնարկ-ձեռնարկությունների պետեր: Խորհրդակցությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Խորհրդակցությունը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկվեցին Դիլիջանի տարածաշրջանի քաղպաշտպանության համակարգի ներկա իրավիճակը...

Քաղաքացիների ընդունելություն Բերդում 23.03.2016

  Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Բերդ քաղաքում: Ընդունելությանը մասնակցել է 21 քաղաքացի տարածաշրջանի Բերդ, Վարագավան և Տավուշ համայնքներից: 5 քաղաքացի մարզի ղեկավարին է դիմել բնակարանային հարցով: 5 քաղաքացու խնդրանք էլ առողջության հետ կապված հարցերով է եղել: Տարածաշրջանի 11 բնակիչ էլ մարզպետին է դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ մարզպետ Հովիկ Աբովյանը հանձնարարականներ է տվել...

Քաղպաշտպանության համակարգի արդիականացմանն ուղղված խորհրդակցություն Իջևանի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ

Քաղպաշտպանության համակարգի արդիականացմանն ուղղված խորհրդակցություն Իջևանի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ 23.03.2016

  Մարտի 23-ին Իջևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղպաշտպանության համակարգի արդիականացմանն ուղղված խորհրդակցություն Իջևանի տարածաշրջանի համայնքապետերի և քաղպաշտպանության կառուցվածքային խմբերի ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, Տավուշի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը, Տավուշի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05