Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ընթացքի մեջ է դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը 06.02.2017
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել և ընթացքի մեջ է՝ էլեկտրոնային եղանակով անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը հետևյալ առարկաներից՝ մաթեմատիկա, քիմիա, աստղագիտություն, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն, ինֆորմատիկա: Օլիմպիադաներին հայտագրման գործընթացը տևել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 15-ը: Հայտագրվել է ընդհանուր թվով շուրջ 2000 աշակերտ: Դեկտեմբերի 24-ից հայտագրվածների ցուցակները Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի...

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ 02.02.2017
Այսօր՝ փետրվարի 2-ին, Եվրոպական միության գործընկերների հետ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանի և փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ մարզային հանդիպումների շարքը նախարարն սկսեց ԵՄ ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգված Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքից, որտեղ տեղի ունեցավ ցուցատախտակի բացում: Միջոցառմանը ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնված բանակցությունների հարցերով գլխավոր...

Այս պահի դրությամբ անցանելի են Տավուշի մարզի պետական նշանակության բոլոր ճանապարհները 01.02.2017
Անցած գիշերը Տավուշի մարզում ձնառատ է եղել: Ձնառատ տեղումներից հետո թե գիշերային հերթափոխի ժամանակ և թե այս պահին իրականացվում են ձնամաքրման և աղ ու ավազի ցանման աշխատանքներ մարզի չորս տարածաշրջաններն սպասարկող ճանապարհաշինական կազմակերպությունների կողմից: Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ անցանելի են մարզի պետական նշանակության բոլոր ճանապարհները: Որոշակի հատվածներում ճանապարհները դժվարանցանելի են միայն մեծ տրամաչափերով տրանսպորտային միջոցների համար:

Հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը 28.01.2017
Հունվարի 28-ին Տավուշի մարզում մեծ շուքով նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Մարզկենտրոն Իջևանում տոնական օրն սկսվեց Բանակի օրվան նվիրված շնորհավորանքներով և հարգանքի տուրքով: Առավոտյան, մարզպետարանի հարակից տարածքից, Անկախության փողոցով, միջոցառման մասնակիցները հանդիսավոր երթով ուղևորվեցին դեպի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մարզային կառույցների...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.01.2017
Սիրելի տավուշցիներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Հոբելյանի առթիվ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նաև Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման զինծառայողներին և սահմանամերձ մեր մարզի զինվորական ստորաբաժանումներում ծառայող զինվորներին ու սպաներին, նրանց ընտանիքներին: Հայոց բանակի ստեղծումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումներից է: Բանակ, որի շնորհիվ այսօր անսասան են պահվում Հայաստանի...

Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում նշվեց Բանակի օրը 27.01.2017
Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում այսօր մեծ հանդիսավորությամբ նշվեց Բանակի օրը: Կրթօջախի դահլիճը լեփ-լեցուն էր: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանը, աշակերտներ, ծնողներ ու հյուրեր: Հանդիսությանը մասնակցում էր նաև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանը: Բեմը զարդարված էր տոնի խորհրդին համահունչ: Իսկ բեմում յոթերորդ դասարանի աշակերտներն էին: Միջոցառման կազմակերպիչ, դպրոցի փոխտնօրեն Վարդուհի Վարդապետյանը այնպես էր...