Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրաժեշտ մանկապարտեզին

Հրաժեշտ մանկապարտեզին 08.07.2016

  Այսօր Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում հրաժեշտի հանդիսություն էր: Սիրելի մանկապարտեզին հրաժեշտ տվեցին ավագ նախադպրոցական խմբի 26 փոքրիկներ, ում համար այս տարվա սեպտեմբերի 1-ից կսկսվի կյանքի մի նոր շրջափուլ` դպրոցական կյանքի շրջանը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանի մանկապարտեզների տնօրենները, հյուրեր: Հենց մուտքից աչք շոյող մանկապարտեզում տոնական ուրախ տրամադրությունն էր իշխում:...

Նշվեց կրթօջախի հիմնադրման հոբելյանը

Նշվեց կրթօջախի հիմնադրման հոբելյանը 07.07.2016

   Դիլիջանի արվեստի պետական քոլեջը նշեց քոլեջի հիմնադրման 25-ամյա և նրա կազմում գործող երաժշտական դպրոցի 70-ամյա հոբելյանը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հանրապետության ճանաչված արվեստագետներ, բազմաթիվ այլ հյուրեր:     Օրվա առթիվ ներկաներին ողջունեցին ու շնորհավորեցին Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ...

Աշխատանքային խորհրդակցությունում

Աշխատանքային խորհրդակցությունում 06.07.2016

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչությունների պետերը և առանձնացված բաժինների վարիչները: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախկինում ստացած հանձնարարականների կատարման մասին և ներկայացրին ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանը ներկայացրեց գյուղատնտեսական աշխատանքների...

Դադարեցվել է շրջանառությունը

Դադարեցվել է շրջանառությունը 04.07.2016

  Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի <<դ>> ենթակետը, ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի փետրվարի 24-ի N303-Ա հրամանով հաստատված` <<Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, բժշկական նշանակության այլ արտադրանքի և կենսակտիվ սննդային հավելումների շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու /հետկանչի/ կարգը,...

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 30.06.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 6-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածը մարզի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքներում անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացնելու է ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ: Թունավորումից խուսափելու համար հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 1-ը անհրաժեշտ է խստիվ արգելել նշված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև անհրաժեշտ է...

Քննարկում մարզպետի մոտ

Քննարկում մարզպետի մոտ 29.06.2016

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Օ-դը-Սեն-Տավուշի մարզ համագործակցության շրջանակներում, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրինության և ,,ՀիմնաՏավուշ,, հիմնադրամի ղեկավարության՝ Սուրեն Գևորգյանի, Միհրան Քյուրքչյանի ու Հրաչ Թումանյանի հետ քննարկել է սարամասեր տանող ճանապարհների հիմնանորոգման և անասնապահության զարգացմանն անհրաժեշտ կերային բազաների ստեղծման խնդիրները: Քննարկմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գևորգյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03