Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Մայր Տաճարում մասնակցել է Կաթողիկեի տոնի առթիվ մատուցված Սուրբ և Անմահ Պատարգին

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Մայր Տաճարում մասնակցել է Կաթողիկեի տոնի առթիվ մատուցված Սուրբ և Անմահ Պատարգին 30.05.2016

 Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշել է Կաթողիկե Ս. Էջմիածնի բերկրառատ տոնը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում են հավաքվել հայաստանյան թեմերի առաջնորդներ, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի թեմի հոգևոր դասը և մարզի ուխտավորները` գլխավորությամբ Տավուշի մարզպետ Հովիկ...

Քննարկվեցին «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի   շարունակականության ապահովման հետ կապված հարցեր

Քննարկվեցին «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման հետ կապված հարցեր 30.05.2016

 Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը և ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Ողջունելով հյուրերին` մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին սահմանամերձ Տավուշի մարզում ծավալած...

Կլուծվեն մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները 27.05.2016

 Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով գումար կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերի առաջնահերթ մի շարք խնդիրների լուծման նպատակով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ այդ խնդիրները ՀՀ վարչապետին են ներկայացվել վերոնշյալ մարզեր մայիսի 4-ին նրա կատարած աշխատանքային այցի շրջանակում: Այսպիսով՝ կվերանորոգվեն Լոռու մարզի Թումանյան համայնքի...

1210 շրջանավարտ Տավուշի մարզում

1210 շրջանավարտ Տավուշի մարզում 27.05.2016

Այսօր Վերջին զանգ է հնչում հանրապետության բոլոր դպրոցներում: Տավուշի մարզում մայիսի 27 –ին իրենց հարազատ կրթօջախներին հրաժեշտ են տալիս 1210 շրջանավարտ: Նրանցից 914-ը ավարտում են Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող միջնակարգ դպրոցները, իսկ 296-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ավագ դպրոցները: Կանխատեսվում է, որ գալիք ուսումնական տարում մարզի դպրոցները կունենան 1792 առաջին դասարանցի, անցնող տարում նրանց թիվը եղել է 1737:  

Իջևանյան բեմում հայտնի մուլտֆիլմերի սիրված հերոսներն էին

Իջևանյան բեմում հայտնի մուլտֆիլմերի սիրված հերոսներն էին 26.05.2016

 Տավուշի մարզպետարանի անմիջական աջակցությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառումների մի ամբողջ շարք է նախատեսված անցկացնել մարզում: Օրվան նվիրված մշակութային միջոցառումների շրջանակում այսօր տավուշցի երեխաների հյուրն էին Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ովքեր Իջևանի մշակույթի տանը հանդես եկան <<Մի անգամ երազում>> հեքիաթ-ներկայացմամբ: Բեմադրության գեղարվեստական ղեկավարն է Իրինա Գասպարյանը: Բեմում հանրահայտ Ուոլթ...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 26.05.2016

Սիրելի շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կյանքում ամենահիշարժան օրերից մեկի՝ Վերջին դպրոցական դասի ու Վերջին զանգի կապակցությամբ:Այսօր դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին ու դասընկերներին: Այս տարիների ընթացքում դուք հիմնավոր գիտելիքներ եք ստացել, Ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, երկրին ու հարազատ ժողովրդին նվիրված քաղաքացիներ: Սա Վերջին զանգն է, որը սակայն ավետում է կյանքի կարևոր մի շրջափուլի մասին, որտեղ Ձեզնից պահանջվում է լինել առավել շրջահայց,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57