Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է տնտեսվարողներին 07.06.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Իջևան քաղաքում ժամանակին հզոր արտադրություններ ծավալած մեխանիկական և գորգագործական գործարանների բաժնետերեր Վրեժ Ներսիսյանին և Արթուր Խուդավերդյանին: Մարզպետ Վահե Ղալումյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականներից է մարզում հնարավորինս օգտագործել առկա տնտեսական, տարածքային հզորությունները՝ համագործակցելով սեփականատերերի և ներդրողների հետ: Հանդիպմանը ներկա՝ Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված...
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության և միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանին: Սևքարի մարզադպրոցի ծանրամարտի և ուժային եռամարտի մարզիչն ու գործող մարզիկը ներկայացրեց մարզաձևերից ունեցած ձեռքբերումներն ու ծրագրերը: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտած շրջանավարտը շուրջ տասը տարի է զբաղվում է ծանրամարտով, իսկ որպես մարզիչ է աշխատում 2010 թվականից: Տավուշցի մարզիկը հաջողությամբ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 07.06.2018
Սույն թվականի հունիսի 14-ին, ժամը 10:00-ին Խաշթառակի համայնքապետարանում տեղի է ունենալու Խաշթառակ համայնքի ավագանու թիվ 6 արտահերթ նիստը:

Երկրաշարժ է գրանցվել է նաև Հայաստանում 06.06.2018
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ,ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.550 և արևելյան երկայնության 46.860 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում...

Կարկուտ՝ մարզի Դեբեդավան, Դեղձավան, Վազաշեն գյուղերում 06.06.2018
Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում ուժգին կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Այրում համայնքի Դեբեդավան և Դեղձավան բնակավայրերում: Կարկուտն ուղեկցվել է հորդառատ անձրևով և փոթորկով: Վնասվել են գյուղացիական տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերը, բազմամյա տնկարկները, խաղողի այգիները, խոտհարքները: Նույնպիսի ուժգնության կարկուտ մայիսի 26-ին տեղացել էր նաև մարզի Վազաշեն համայնքում:Բոլոր համայնքներում համայնքային հանձնաժողովները գնահատում են վնասի չափերը, որոնք կներկայացվեն մարզպետարանում...
Հունիսի 4-ին Բերդի համայնքապետարանում կայացել է Բերդ խոշորացված համայնքի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ: Մրցույթն անց է կացվել համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների համար: Բոլոր 26 թափուր պաշտոնները ժամկետային պայմանագրով զբաղեցնում էին մրցույթի մասնակիցները: Մրցույթն անցել է երկու փուլով՝ թեստային և հարցազրույցի: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում ընդգրկված էին Տավուշի մարզպետարանի երեք ներկայացուցիչ, համայնքի...


