Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցի երեխաները ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից կազմակերպված ցերեկային ճամբարում

13.07.2018

Այսօր Իջևանի թիվ 1 դպրոցում ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից կազմակերպված ամառային ցերեկային ճամբարի եզրափակիչ օրն էր, իսկ մեկնարկը տրվել էր հուլիսի 9-ին: Ինչպես վկայում են մասնակիցները, քանի որ քաղաքում գրեթե չկան զվարճանքի ու միջոցառումների անցկացման վայրեր, 5 օրվա ընթացքում 8-14 տարեկան 40 երեխաների համար կազմակերպված այս ճամբարը բավականին բովանդակալից հանգիստ անցկացնելու հնարավորություն էր: Երեխաների կազմն ընտրել էին ՀԿԽԸ կամավորները՝ խորհրդակցելով դասղեկների և համաձայնեցնելով ծնողների հետ: Օրը ճամբարում սկսվել է առավոտյան ժամը 10:00-ին և ավարտվել 15:00-ին: Այդ ընթացքում նրանց հետ աշխատող 8 կամավորների միջոցով անց են կացվել մարզական, մշակութային և ինտելեկտուալ միջոցառումներ, զրույցներ՝ առողջ ապրելակերպի և հիգիենայի թեմաների շուրջ, պարապմունքներ՝ առաջին օգնության և անվտանգ վարքագծի վերաբերյալ: Օրվա ընթացքում երեխաները նաև սնվել են թարմ և որակյալ սննդով:
Ծրագրի ավարտին մրցանակներ են ստացել այն մասնակիցները, ովքեր հաղթել են ճամբարի ընթացքում կազմակերպված մարզական ու մշակութային մրցույթներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56