Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան

10.10.2018

 Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Երևանի Ազատության հրապարակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ շուրջ 30 պետություններ առանձին տաղավարներով ներկայացնում են իրենց ազգային մշակույթը՝ ցուցահանդես-վաճառք ձևաչափով: Ֆրանկոֆոնիայի ավանում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որտեղ ներկայացված են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։
 Տավուշի մարզի տաղավարում ներկայացված են տարածաշրջանին հատուկ գինեգործության, փայտի փորագրության, արտադրվող գյուղմթերքների նմուշներ: Ֆրանկոֆոնիայի ավան է այցելել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ծանոթացել ինչպես ֆրանկոֆոն տարբեր երկրների մշակույթն ու կենցաղը ներկայացնող ցուցանմուշներին, այնպես էլ Տավուշի մարզը ներկայացնող ցուցադրությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18