Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
![Մրցույթի դիմած մասնակիցը հաղթող է ճանաչվել Մրցույթի դիմած մասնակիցը հաղթող է ճանաչվել](http://tavush.mtad.am/files/n_pics/15883_s.jpg)
Մրցույթի դիմած մասնակիցը հաղթող է ճանաչվել 15.06.2018
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում անց է կացվել համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր մեկ հոգի: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում ընդգրկված էին համայնքի ղեկավարը, ավագանու անդամներ և մարզպետարանի ներկայացուցիչներ, հաղթահարելով մրցույթի և թեստավորման, և հարցազրույցի փուլերը, մրցույթի մասնակից Լիլիթ Պողոսյանը հաղթող է ճանաչվել և օրենքով սահմանված կարգով ու ժամանակում...
![Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում](http://tavush.mtad.am/files/n_pics/15888_s.jpg)
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում 15.06.2018
Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելության համար հերթագրվել էր 52 հոգի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներից, Վազաշեն, Գանձաքար, Այգեհովիտ, Սարիգյուղ, Սևքար, Խաշթառակ, Աչաջուր, Ներքին Ծաղկավան, Վարագավան, Դեբեդավան գյուղերից, Երևան քաղաքից: Հերթագրված բոլոր քաղաքացիներն էլ հանդիպել են մարզպետին, ներկայացրել իրենց խնդիրները: Իսկ ներկայացված հարցերը ամենատարբեր բնույթի էին: 24 հոգի աշխատանքի...
![Մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հիմնախնդիրներին Մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հիմնախնդիրներին](http://tavush.mtad.am/files/n_pics/15867_s.jpg)
Մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հիմնախնդիրներին 14.06.2018
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հունիսի 13-ին աշխատանքային այցով Նոյեմբերյանի տարածաշրջանում էր: Մարզպետն առաջինն այցելել է Նոյեմբերյանի ավագ դպրոց, ծանոթացել դպրոցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին, որոնք արդեն ավարտին են մոտենում: Այնուհետև մարզի ղեկավարը Նոյեմբերյանի մշակույթի պալատում հանդիպում է ունեցել համայնքի ղեկավարության, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մարզպետը ներկաներին հրավիրել է բաց քննարկման,...
![Այսօր 9-րդ դասարանների ավարտական քննության օր էր ,,Մաթեմատիկա,, առարկայից Այսօր 9-րդ դասարանների ավարտական քննության օր էր ,,Մաթեմատիկա,, առարկայից](http://tavush.mtad.am/files/n_pics/15870_s.jpg)
Այսօր 9-րդ դասարանների ավարտական քննության օր էր ,,Մաթեմատիկա,, առարկայից 14.06.2018
Այսօր՝ հունիսի 14-ին, հանրապետության հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանների ավարտական քննության օր էր ,,Մաթեմատիկա,, առարկայից: Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում ավարտական քննությանը մասնակցում էր 60 աշակերտ: Գրավոր քննության համար հատկացված էր 120 րոպե ժամանակ: Մինչ քննությունը սկսելը աշակերտները քննասենյակում վիճակահանությամբ զբաղեցրել էին իրենց տեղերը, որից հետո դպրոցի տնօրեն Աշոտ Փաշինյանը նախ շնորհավորեց իններորդցիներին նախորդ քննությունը հաջողությամբ հանձնելու համար,...
![Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ](http://tavush.mtad.am/files/n_pics/15871_s.jpg)
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ 14.06.2018
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որտեղ հանդիպում ունեցավ ուսանողների և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Մարզպետ Ղալումյանը ողջունեց բոլորին, շնորհավորեց Արտակ Ցուցուլյանին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Այցն առաջինն էր, մարզպետը նշեց, որ նման հանդիպումներ տարբեր ձևաչափերով հաճախակի կլինեն, քանի որ շատ կարևորում է նման շփումները նոր առաջարկներ, գաղափարներ ստանալու, այս կամ այն...
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2018թ. հունիսի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 5121 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 1839,Դիլիջանում 1814, Բերդում 568, Նոյեմբերյանում 900/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 265-ը տեղավորվել են...