Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 27.08.2018

 2018թ. օգոստոսի 31-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա Լուսահովիտ համայնքի ավագանու թիվ 15 նիստը հետևյալ օրակարգով. 1. Լուսահովիտ համայնքի 2018 թվականի բյուջեի 1-ին կիսամյակի կատարողականի հաշվետվությունը: 2. Սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակը պատշաճ մակարդակով անցկացնելու մասին:  

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 27.08.2018

  Օգոստոսի 28-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա Դիլիջան համայնքի ավագանու նիստը:   Կապահովվի նիստի ուղիղ հեռարձակումը:  

Մարզպետ Վահե Ղալումյանն  այցելել է Գետահովիտ համայնք

Մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Գետահովիտ համայնք 27.08.2018

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գետահովիտ համայնքում: Մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանի, համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանի հետ գյուղապետարանում քննարկել են համայնքին վերաբերող մի շարք խնդիրներ, ներկայացվել են առաջնահերթությունները: Մարզպետը այցի շրջանակներում ծանոթացել է նաև համայնքի տարածքում գործող ,,Գետահովիտ ռեզորթի,, պայմաններին ու հնարավորություններին:  

Ի գիտություն լրատվամիջոցների ներկայացուցիչների 25.08.2018

 Տեղեկացնում ենք Ձեզ, որ օգոստոսի 27-ին, ժամը 17:30-ին  ՀՀ Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենալու  ուսուցիչների օգոստոսյան  ամենամյա խորհրդակցությունը: Ներկա է լինելու նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Աչաջրում տեղի ունեցավ խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն

Աչաջրում տեղի ունեցավ խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն 25.08.2018

 Այսօր Աչաջրում տեղի ունեցած մեծ իրադարձությունը գյուղ էր բերել հանրապետությունում ու հանրապետությունից դուրս ապրող բազմաթիվ աչաջրեցիների՝ մասնակցելու Արցախյան ազատմարտում զոհված աչաջրեցիների հիշատակին կառուցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Հանուն հայրենի Արցախի ազատագրման իրենց կյանքն են զոհել 11 աչաջրեցիներ: Խաչքար-հուշարձանը կառուցվել է ,,Աչաջուր,, ջոկատի նախաձեռնությամբ՝ աջակցությամբ գյուղի զավակներ Վաչիկ Քոքոբելյանի, Արտյոմ Կարապետյանի ու Հրայր Ղալթախչյանի:...

Դիտավանում տեղի է ունեցել նորակառույց մարզադահլիճի բացման արարողություն

Դիտավանում տեղի է ունեցել նորակառույց մարզադահլիճի բացման արարողություն 24.08.2018

 Այսօր Դիտավան համայնքում տեղի է ունեցել դպրոցի մարզադահլիճի հանդիսավոր բացումը, որը կառուցվել է արգենտինահայ բարերարներ Արմեն և Նատիա Էքսիրճյանների միջոցներով: Տեղի է ունեցել նաև բարերար Արմեն Էքսիրճյանի հիշատակին կառուցված հուշաքարի բացում: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ով շնորհավորելով դիտավանցիներին նման մարզադահլիճ նվեր ստանալու համար, նաև իր շնորհակալությունն է հայտնել այն մեծածավալ բարեգործության համար, որ իրականացնում է Էքսիրճյան ընտանիքը Դիտավանում:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06