Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացման խնդրին 10.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում անդրադարձել է համայնքների խոշորացմանը: Նիկոլ Փաշինյանն ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ համայնքների խոշորացման հետ կապված՝ կառավարությունն ունի հետևյալ դիրքորոշումը: «Մենք հիմա այս փուլում ունենք բազմաթիվ խոշորացված համայնքներ, ոչ ոք մեր հետևից չի ընկել, եթե նույնիսկ ընկել է, ապա մենք չենք փախչում: Նախ՝ մենք պետք է տեսնենք, թե համայնքների խոշորացման արդյունքներն...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 09.08.2018
2018 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 17:00-ին տեղի է ունենալու ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն համայնքի ավագանու հերթական նիստը:
ՀԱՐԳԵԼԻ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐ 09.08.2018
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2018 թվականի օգոստոսի 10-ին և 11-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում է լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի ընթացքում, ի թիվս մի շարք հանդիպումների ու քննարկումների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենալու նաև բնակչության հետ: Օգոստոսի 10-ին, ժամը 12:50-ին Բերդի համայնքապետարանի հարակից տարածքում նախատեսված է հանդիպում Բերդ քաղաքի և տարածաշրջանի բնակավայրերի բնակիչների հետ: Նույն օրը ժամը 17:45-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի հարակից...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 09.08.2018
2018 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին Ազատամուտի համայնքապետարանի շենքում կայանալու է ավագանու արտահերթ նիստ:

Քննարկվեցին կրթական բաղադրիչով ՀՕՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները 09.08.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ ներկայացուցիչների հետ քննարկեցին կրթության ոլորտում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները: Կազմակերպությունն իր կրթական բաղադրիչի շրջանակներում արդեն հինգ տարի է բարեգործական ծրագրեր է իրականացնում Բերդի տարածաշրջանի կրթական...

Ներկայացվեց ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը 08.08.2018
2018 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկում է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը, որի իրազեկման նպատակով այսօր տեղի ունեցավ քննարկում Տավուշի մարզպետարանում: Մասնակցում էին ,,Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի,, Տավուշի մարզային գրասենյակի ղեկավար Զարմայր Մարդանյանն ու տարածքային խորհրդատուները, ֆերմերներ ու համայնքների ղեկավարներ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ...