Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 04.07.2018

2018  թվականի հուլիսի 11-ին  ավագանու նիստեր կկայանան Տավուշի մարզի  Բերքաբեր, Խաշթառակ  և Աչաջուր համայնքներում:

Ամառային զորակոչի մեկնարկը

Ամառային զորակոչի մեկնարկը 03.07.2018

Այսօր՝ հուլիսի 3-ին, Տավուշի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը: Զորակոչի մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ մարզկենտրոն Իջևանի զինկոմիսարիատում, որի բակը վաղ առավոտից բազմամարդ էր: Նորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետի տեղակալներ Վարդան Ալեքսանյանն ու Կարեն Խուդավերդյանը, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ, ընկերներ ու բարեկամներ: Արարողությունն սկսվեց մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանի...

Իջևանի երաժշտական դպրոցի համույթը՝ համայնքներում

Իջևանի երաժշտական դպրոցի համույթը՝ համայնքներում 03.07.2018

Հետամուտ լինելով ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի առաջարկին, որպեսզի մարզում գործող երաժշտական, արվեստի օջախները ելույթներով հադես գան համայնքներում, Իջևանի երաժշտական դպրոցը օրերս համերգ էր կազմակերպել սահմանամերձ Վազաշեն գյուղում: Մշակույթի տանը հավաքվել էր համայնքի արվեստասեր հասարակությունը, ներկաներ կային նաև հարևան Այգեհովիտ համայնքից: Բազմաթիվ կատարումներով հադես է եկել Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը Հայկ Մելիքբեկյանի ղեկավարությամբ: Համերգն անցել է ջերմ մթնոլորտում...

Նշանակվել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալներ 03.07.2018

Համաձայն ՀՀ վարչապետի 2–ը հուլիսի 892-Ա և 893-Ա որոշումների, Կարեն Խուդավերդյանը և Վարդան Ալեքսանյանը նշանակվել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալներ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 03.07.2018

Հուլիսի 9-ին, ժամը 15:00-ին Այգեհովիտի համայնքապետարանում կկայանա Այգեհովիտ համայնքի ավագանու թիվ 5 նիստը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 03.07.2018

2018 թվականի հուլիսի 4-ին, ժամը 11:30-ին տեղի կունենա Ակնաղբյուր համայնքի ավագանու հերթական նիստը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08