Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԱՐԵԼԱՎՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

20.03.2019

 ՀՀ կառավարության որոշմամբ բարելավվել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները: Նպատակն է՝ բարելավման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու տնտեսվարողների համար տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի ստացման ճանապարհին լրացուցիչ խոչընդոտների վերացմանը։ Ըստ որոշման՝ տրամադրվող վարկերի գումարի վերին շեմը 10 միլիոն դրամից բարձրացվել է 15 միլիոնի: Այսպիսով, վարկը տրամադրվելու է 3-15 միլիոն դրամի սահմանում՝ 5 տարի մարման ժամկետով: Վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որպեսզի դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին տրամադրվեն 0 %, հանրապետության մնացած համայնքների տնտեսավորներին` 5 % և գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3% տոկոսադրույքով:
  Սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկեր կարող են տրամադրել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը, «Կոնվերս բանկ»-ը, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն, «Կամուրջ» ՈԻՎԿ-ն, «Անիվ ՈՒՎԿ»-ն, և «Ագրոլիզինգ ՍՊԸ»-ն: Այս Ֆինանսական կառույցի համար սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտի ընդունման, քննարկման և վարկի տրամադրման նախապայման է համարվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տնտեսվարողներին տրամադրված հավաստագիրը:
  Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն` 011525232 հեռախոսահամարով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18