Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 26.06.2018

  Հարգելի քաղաքացիներ, Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է, որ մարզի բուժհիմնարկների ընդունարաններում փակցված են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության տրամադրման կարգերը, ախտորոշումները, անվճար բուժօգնությունից օգտվողների ցանկերը, ինչպես նաև վճարովի ծառայությունների գնացուցակները:  

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրենին և համայնքի հոգևոր հովվին

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրենին և համայնքի հոգևոր հովվին 25.06.2018

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կողբի գեղարվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն, նկարիչ Կարո Ղուլիջանյանին և համայնքի հոգևոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանին: Գեղարվեստի դպրոցի տնօրենը և հոգևոր հայրը, ովքեր համատեղ ծրագրեր են իրականացնում դպրոցում, մարզպետին են ներկայացրել ինչպես իրենց ընթացիկ աշխատանքները, այնպես էլ առաջիկա ծրագրերը: Կարո Ղուլիջանյանը մարզպետին է ներկայացրել նաև նմուշներ դպրոցում պատրաստված աշխատանքներից և տեղեկացրել, որ հուլիսի 1-ից Կողբում կմեկնարկի...

Հերթական աշխատանքային խորհրդակցությունն ըստ ստորաբաժանումների

Հերթական աշխատանքային խորհրդակցությունն ըստ ստորաբաժանումների 25.06.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային շաբաթն սկսեց մարզպետարանի վարչությունների և բաժինների հետ առանձին խորհրդակցություններով: Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնին հանձնարարվեց աշխատանք տանել, որպեսզի մինչև հունիսի 30-ը պատրաստ լինի 20 բիզնես-ծրագիր: Ուշադրություն դարձնել հատկապես մինի-ֆերմաների ստեղծման, կաթի, մսի  վերամշակման, զբոսաշրջիկների համար զբաղվածություն, ժամանց ապահովելուն ուղղված ոլորտներին: Բոլոր մյուս ստորաբաժանումներին...

<< Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը նշեց 15-րդ տարեդարձը

<< Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը նշեց 15-րդ տարեդարձը 25.06.2018

Այսօր << Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը նշեց 15-րդ տարեդարձը: Օրվա առթիվ կենտրոնը հանդիսավոր արարողություն էր կազմակերպել, որին ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ծնողներ, բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից ու մարզի մյուս համայնքներից: 15 տարի առաջ փոքրիկ մի ծրագրով մեկնարկելով, այսօր <<Հույսի կամուրջը>> հստակ արձանագրում է, որ դարձել է...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 25.06.2018

  Ս/թ հունիսի 26-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա Լուսահովիտ համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով՝             Լուսահովիտ համայնքի բյուջեի փոփոխություն  

Կարի նոր արտադրամաս՝ սահմանամերձ Բերքաբերում

Կարի նոր արտադրամաս՝ սահմանամերձ Բերքաբերում 22.06.2018

 Սահմանամերձ Բերքաբերում ,,Սահման,, ՀԿ-ի նախաձեռնությամբ կարի նոր արտադրամաս է հիմնվել: Ինչպես մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց ՀԿ-ի նախագահ Ջորջ Տաբակյանը, արտադրամասի բացումը կազմակերպության հերթական ծրագրերից է և նպատակն է աջակցել փոքր բիզնեսի զարգացմանը, որպեսզի սահմանին գտնվող գյուղում նոր աշխատատեղեր ստեղծվեն, գյուղացիները կայուն աշխատատեղ ունենան և մնան իրենց հողում: Արտադրամասի տնօրենը Սոնյա Մատինյանն է: Նա դեռ սկսած 1990-ականներից է համազգեստ կարում գյուղի սահմանապահների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03