Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Տավուշի մարզպետ տիար Հայկ Չոբանյանին

20.03.2019

 Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետ տիար Հայկ Չոբանյանին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով մարզպետին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություններ իր առաքելության մեջ: Տեղեկանալով մարզի զարգացման և առաջընթացի հետ կապված մարզպետի մտածումների և ծրագրերի մասին` Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ վերջինս կկարողանա դրանք կյանքի կոչել և արդարացնել մարզի բնակչության սպասումները: Նորին Սրբությունը նաև խոսեց հիշյալ ծրագրերում Տավուշի թեմի ներգրավվածության մասին:
 Իր հերթին մարզպետը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանդիպման և հայրապետական օրհնության համար: Տիար Հայկ Չոբանյանը մարզի կյանքի աշխուժացման և զարգացման գործում կարևոր նկատեց սերտ համագործակցությունը Տավուշի թեմի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Տավուշի մարզի Բերդավան գյուղից գերեվարված և Ադրբեջանում բանտարկված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդրին։ Վեհափառ Հայրապետի համոզմամբ, այդ ջանքերը ներկայումս պետք է բազմապատկվեն` ներգրավելով նաև միջազգային կառույցներին։
  Վերջում Նորին Սրբությունը մարզպետին մաղթեց Աստծու օգնականությունն իր ծառայության մեջ հանուն տավուշցիների արժանապատիվ կյանքի կերտման:

#Տավուշ #ՏաՀույս

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57