Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ  ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.06.2018

  Սիրելի բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Օրը մի հիանալի առիթ է մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնելու Ձեզ, մեկ անգամ ևս վերարժևորելու բժշկի կարևորությունը մեր կյանքում: Բոլոր ժամանակներում բժշկի մասնագիտությունը ամենահարգված ու գնահատված մասնագիտություններից է եղել, որովհետև Դուք, հավատարիմ Ձեր կոչմանը, ամենօրյա դժվարին ու ջանադիր աշխատանքով մարդկանց եք վերադարձնում ամենաթանկը՝ առողջությունը,...

Խորհրդատվական հանդիպում գնումների գործընթացի վերաբերյալ

Խորհրդատվական հանդիպում գնումների գործընթացի վերաբերյալ 21.06.2018

  Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը մարզպետարանի ուսումնական կենտրոնում անցկացրեց խորհրդատվական հանդիպում, որին մասնակցում էին այն դպրոցների հաշվապահներն ու գնումների համակարգողները, որոնք ընթացիկ և կապիտալ նորոգման հոդվածներով նախատեսված գումարներ ունեն: Գնումների գործընթացը ներկայացրին մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության գնումների համակարգողները: Հանդիպման մասնակիցներին խորհրդատվություն տրվեց...

 Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի ֆեդերացիայի նախագահ Արմեն Կիրակոսյանին

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի ֆեդերացիայի նախագահ Արմեն Կիրակոսյանին 21.06.2018

    Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի ֆեդերացիայի նախագահ Արմեն Կիրակոսյանին և նրա սաներին: Արմեն Կիրակոսյանը ներկայացրեց, որ իրենց դպրոցը գործում է Բագրատաշենում, որտեղ  հաճախում են տարածաշրջանի 6-ից 17 տարեկան 100-ից ավելի սաներ: Երեխաների հետ բացի իրենից պարապմունքներ են անցկացնում ևս երկու մարզիչ՝ Վարդան Առաքելյանն ու Արմեն Աբովյանը: Մարզիչը տեղեկացրեց, որ բոլորովին վերջերս՝ մայիսի 28-ին մասնակցել են Հայաստանի բաց...

Մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը պատվոգիր հանձնեց հոբելյարին

Մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը պատվոգիր հանձնեց հոբելյարին 21.06.2018

  Այսօր Տավուշի մարզային գրադարանում հանդիսավորությամբ նշվեց գրող, լրագրող ու հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանի ծննդյան 80-ամյակը: Մեր հայրենակցի գրչին են պատկանում ավելի քան երկու տասնյակ պատմագիտական ու հայրենագիտական արժեքավոր գրքեր, բազմաթիվ գիտական, հրապարակախոսական հոդվածներ ու գրական ակնարկներ: Նա նաև 1960-ականների ազգային ոգու զարթոնքի ակտիվիստներից է:   Ռուբեն Սիմոնյանի հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, մասնակցում էին...

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ և ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ և ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 21.06.2018

Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում, ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրեց ՀՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> և <<Տեղեկատվության ազատաության մասին>> օրենքներով սահմանված թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունների 2018 թվականի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ նախնական զեկույցը: Մասնակցում էին համայնքների ղեկավարներ, համայնքապետարաններում հասարակայնության հետ...

Քննարկում բանկային և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Քննարկում բանկային և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 21.06.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը խորհրդակցության էր հրավիրել մարզում գործող բանկային և վարկային կազմակերպությունների ղեկավարներին: Մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը, Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: Հանդես գալով ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնելով մասնակցության համար, մարզպետը տեղեկացրեց, որ հանդիպումը խորհրդատվական բնույթի է, և սրանով նա առաջարկ է անում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27