Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր կամ վերագործարկվող ոռոգելի տարածքներն այս տարի Տավուշի մարզում պետք է հասցնել առնվազն 500 հեկտարի

20.03.2019

-Նոր կամ վերագործարկվող ոռոգելի տարածքներն այս տարի Տավուշի մարզում պետք է հասցնել առնվազն 500 հեկտարի և, իհարկե, դրանք մշակել: Սա նվազագույնն է, որ պետք է այս տարի իրականացնենք, քանի որ այդ պոտենցիալն իրականում առկա է,- մարզպետի խոսքով այսպես պիտի առաջ գնանք՝ նպատակ ունենալով մոտենալ խորհրդային տարիների ցուցանիշին, որը կազմել է 20 000 հա:
Ոռոգման համակարգի խնդիրները համայնք առ համայնք, խողովակ առ խողովակ, պիտի քննարկվեն և լուծում տրվեն: Այս անգամ քննարկվեցին Արծվաբերդի, Այգեձորի, Վերին Կարմիրաղբյուրի և Չորաթանի համայնքների ոռոգման համակարգի խնդիրները՝ վարչական ներկայացուցիչների և ,,Տավուշ,, ջրօգտագործողների ընկերության ղեկավար Յուրա Որսկանյանի մասնակցությամբ:
Համայնքների ներկայացուցիչներից յուրաքանչյուրը ներկայացրեց գյուղում առկա այն հնարավոր տարբերակը, որը վերագործարկելուց, նոր խողովակ անցկացնելուց կամ վերանորոգելուց հետո լրացուցիչ ոռոգելի տարածք կապահովի: Նման խնդիրների լուծման նպատակով պարտավորություններ վերցրին և համայնքների ներկայացուցիչները, և մարզպետարանը, և ջրօգտագործողների ընկերությունը: Հիմնականում, համայնքների ոռոգման ջրի մատակարարման ներքին ցանցերը մաշված են, որի պատճառով ջուրը գյուղացուն հասնում է զգալի կորուստներով: Արծվաբերդ մտնող ջրագիծն, օրինակ, կառուցվել է դեռևս 60-ական թվականներին և ամբողջովին քայքայված է, աշխատում է 50 տոկոսից ավելի կորուստներով: Եթե 1800 մ խողովակը փոխարինվի նորով, ապա Արծվաբերդում դրա արդյունքում ոռոգելի կդառնա 64 հա հողատարածություն: Նույն Արծվաբերդում առկա է 20 հա սեփականաշնորհված ոռոգելի տարածք, որը չի մշակվում: Սա արդեն մարզպետ Հայկ Չոբանյանը համարեց անթույլատրելի և համայնքի վարչական ղեկավարին հորդորեց գտնել դրա մշակման ելքը:
Քննարկման ընթացքում վերլուծվեցին նաև ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերը: Համայնքները նշում էին, որ ջուրը գյուղացուն հասնում է մայիսին, սակայն հաճախակի դրա պահանջը լինում է դեռևս ապրիլին: Մարզպետ Հայկ Չոբանյանը խիստ հանձնարարեց՝ ունենալ ոռոգման ջրի մատակարարման հստակ ժամանակացույց: Գյուղացին պետք է տեղեկացված լինի, թե երբ է ինքը ջուր ստանալու:
Բոլոր քննարկված խնդիրների լուծման համար մարզպետի հանձնարարականով տրվեց առավելագույնը 2 շաբաթ ժամանակ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59