Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են շաբաթօրյակի արդյունքները

26.03.2019

ՀՀ Տավուշի մարզպետարանում ամփոփվել են մարտի 23-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: Ընդհանուր թվով շաբաթօրյակին մասնակցել է 19320 մարդ: Համապետական մաքրության օրվա աշխատանքներին ներգրավվել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղացաքացիական հասարակության կազմակերպությունններ, դպրոցականներ, ուսանողներ ու բազմաթիվ կամավորներ։ Փակվել է 3 թվայնացված աղբավայր՝ մեկ աղբավայր Այգեհովիտում /4/ և 2-ը՝ Դիտավանում /2; 3/, փակվել 5 չնախատեսված աղբավայր, մաքրվել է 101 աղբակույտ: Շաբաթօրյակին ներգրավվել է 183 միավոր ծանր տեխնիկա, օգտագործվել 4186 տարբեր տեսակի բահեր ու փոցխեր, 9587 պարկ, 7543 ձեռնոց, 53 անվասայլակ և այլ գործիքներ: Աղբից մաքրվել են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներն ու ճանապարհամերձ, անտառամերձ տարածքները, այգիները, պուրակները, պատմամշակութային հուշարձանների տարածքները։ Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Կատարվել են ծառատնկման աշխատանքներ. տնկվել է 6075 ծառ: Շաբաթօրյակի օրը հավաքվել և տեղափոխվել է ընդհանուր թվով 1454 խմ աղբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:35:50