Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

25.03.2019

  Կանանց միամսյակին էր նվիրված Տավուշի մարզպետարանի մեծ դահլիճում կազմակերպված տոնական համերգը, որը նախաձեռնել էր մոսկվաբնակ բարերար, ճանաչված հեռուստահաղորդավար Ռոման Բաղդասարյանը՝ աջակցությամբ Տավուշի մարզպետարանի և Արմինե Թումանյանի: Համերգին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տիկնոջ հետ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, բազմաթիվ հյուրեր, հրավիրյալներ մարզի բոլոր համայնքներից: Համերգային հարուստ ծրագիրը վարեց Ռոման Բաղդասարյանը: Ելույթներ ունեցան ճանաչված երգիչներ Սոնա Շահգելդյանը, Արսեն Ստեփանյանը, Վիրաբ Վիրաբյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի համույթը: Ծրագրում ընդգրկվել էին նաև Իջևանի և Այգեհովիտի երաժշտական դպրոցների սաներ Գոռ Հարությունյանի և Արև Չոբանյանի ելույթները: Համերգի ավարտին կանանց տոների առթիվ ծաղիկներ մատուցվեցին որդեկորույս մայրերին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03