Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր` աջակցող միջոցներ ձեռք բերելու համար

02.04.2019

Շահառուն կամ նրա ներկայացուցիչը աջակցող միջոց ստանալու համար հավաստագիր ձեռք բերելու նպատակով կարող է դիմել մի քանի եղանակով.
1.առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում նախարարություն,
2.առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին),
3.էլեկտրոնային եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն` www.info@mlsa.am հասցեին,
4.առողջական վիճակով պայմանավորված շահառուն կարող է հեռախոսազանգի կամ փոստային առաքման միջոցով դիմում ներկայացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն՝ հավաստագիր ստանալու համար դիմումն իր բնակության վայրում լրացնելու նպատակով տնայց կազմակերպելու վերաբերյալ:
Հավաստագրերի հիման վրա կազմակերպվող գործընթացի արդյունքում բավականին ընդլայնվել են աջակցող միջոցների տեսակները և տրամադրող կազմակերպությունների ցանկը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am կայքէջում, «Աջակցող միջոցների տրամադրում» բաժնում, տեղադրված է կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ աջակցող միջոցի տեսակի, դրա գնային արժեքի, ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ:
Դիմումի պատասխանը ստանալուց հետո շահառուն կամ նրա ներկայացուցիչը կարող են այցելել տարբեր կազմակերպություններ, ծանոթանալ աջակցող միջոցների տեսակների և գների հետ, որից հետո դիմել իրենց նախընտրած կազմակերպություն՝ ծառայությունն ստանալու համար: Կազմակերպություններում առկա է աջակցող միջոցների լայն տեսականի: Ցանկալի է, որպեսզի շահառուները նախապես ծանոթանան տեսականուն և ընտրեն իրենց կարիքին համապատասխան աջակցող միջոցը:
Ցանկալի է նաև, որպեսզի շահառուն ինքն այցելի կազմակերպություն` աջակցող միջոցը ստանալու համար, քանի որ այլ անձը չի կարող շահառուի ֆունկցիոնալ առանձնահատկություններին համարժեք ընտրություն կատարել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18