Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

02.04.2019

   Սիրելի հայրենակիցներ,

 2016 թվականի ապրիլյան հերոսամարտը հայ ժողովրդի ցավի, բայց նաև հպարտության, հերոսության էջ է։
 Օրերի ընթացքում, ցավոք, մեր զավակների կյանքի գնով, վերածնվեցին հայի լավագույն հատկանիշները, միաձուլվեցինք հանուն ազատության ու պետականության, հանուն խաղաղ կյանքի եւ արարման աստվածային իրավունքի։
 2016 թվականի ապրիլին հավերժի ճամփորդ դարձան Տավուշի խիզախ զավակներ Վլադիմիր Ալիխանյանը Դիլիջանից եւ Գարիկ Մովսիսյանը Զորականից։ Նրանց անունները փառքի դափնիներով են պսակված ոչ միայն հիշատակի արարողություններով, դպրոցներ ու փողոցներ անվանակոչելով, այլեւ, առաջին հերթին, նրանց ու մյուս նահատակների պարտադրած խաղաղության պայմաններում երկիրը զորացնելով։
  Մարդիկ, որոնք այսօր հաջողության պատմություններ են կերտում Տավուշի ամեն մի անկյունում, բժիշկներ, որոնք բուժում են, ուսուցիչներ, որոնք կրթում են, այգեգործներ, որոնք հողից ծիլ ու կյանք են ստանում, զինվորականներ, որոնք սահմանի անառիկությունն են պահում, բոլորը՝ ծեր ու մանուկ, ճանաչում են պատերազմը։ Մեր բաժին պատերազմն արդարացված չի լինի, եթե յուրաքանչյուրիս գործն ուղղված չպիտի լինի հզոր և անառիկ պետություն ունենալուն, որպեսզի երբևէ որևէ մեկի մտքով չանցնի տրորել մեր սահմանը։
 Այսօրվա խորհուրդը պահանջում է միասնական լինել, հզորացնել մեր տնտեսությունը, մշակույթը, գիտությունը, հոգատար և անկեղծ լինել միմյանց նկատմամբ։ Նահատակների հիշատակը վառ պահելու ճշմարիտ ճանապարհը սա է։
  Խոնարհվում եմ մեր հերոս զավակների շիրիմներին, համբուրում եմ մայրերի վսեմ ճակատը, հիանում եմ հայրերի վեհ կեցվածքով։ Անսահման հպարտություն եմ ապրում, որ Ձեր մի մասնիկն եմ։

   Խաղաղ եւ ստեղծարար կյանքի ակնկալիքներով՝ Հայկ Չոբանյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05