Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 30.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 10:00-ին, Դիտավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 9 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. 2018 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը շարունակում է աջակցությունը Տավուշի մարզի գյուղական համայնքներին 30.10.2018
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը շարունակում է աջակցությունը Տավուշի մարզի գյուղական համայնքներին: Այսօր տեղի է ունեցել զբոսաշրջային նոր ուղղությունների և համայնքահեն ծրագրերի բացման արարողություն Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կառավարությունների և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Այս նախաձեռնությունները մի մասն են կազմում ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, հնգամյա և ,,Ինտեգրված...

Հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում հաղթել է Արծվաբերդի թիմը 29.10.2018
Հոկտեմբերի 25-ից 28-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Իջևանում անց են կացվել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը և ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: Մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 9-12-րդ դասարանների շուրջ 100 դպրոցականներ՝ եզրափակիչ...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 29.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա Ակնաղբյուր համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով. 1. 2018 թվականի տեղական բյուջեում փոփոխություն կատարելու մասին: 2. 2018 թվականի տեղական բյուջեի երրորդ եռամսյակի հաղորդումների մասին:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 29.10.2018
2018 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Լուսաձորի համայնքապետարանում տեղի կունենա Լուսաձոր համայնքի ավագանու թիվ 5 նիստը:

ՔՊ վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն 29.10.2018
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարտիրոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 22-27-ը իրականացրել է ուսումնասիրություն՝ ուղղված ՀՀ Տավուշի մարզում 2017 թվականին քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացմանը: Մինչ աշխատանքների սկսելը, համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կարճ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել...


