Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ

14.01.2019

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարներ և մարզում հեղուկ, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր ունեցող տնտեսվարող սուբյեկտները: Խորհրդակցությունը վարել է մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Մասնակցել է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի <<Հյուսիս-արևելյան>> տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Տիգրան Ուգուջյանը:
Քննարկվել են միջպետական և հանրապետական ճանապարհներին հարող տարածքներում գտնվող կամ նախատեսվող ավտոբենզալցակայանների և ավտոգազալիցքավորման ճնշակայանների կազմում պարտադիր ներառված սանհանգույցներին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, սանհանգույցները պետք է տեղադրվեն լիցքավորման կետերից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա: Ներկայացվող տեխնիկական պահանջները բազմաթիվ են, սկսած հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար նախատեսված հարմարությունների ապահովումից  մինչև լուսավորության, օդափոխության, մաքրության հետ կապված պայմանների ստեղծում:
Տնտեսվարող սուբյեկտներն ընդհանուր առմամբ քննարկել են բոլոր պահանջները, նշվել են, որ դրանցից շատերն անհնարին է իրագործել, քանի որ, օրինակ, լիցքավորման շատ կետեր չունեն տարածքային հնարավորություն 50 մ հեռավորության վրա սանհանգույց կառուցելու համար: Խորհրդակցությունում որոշվել է պահանջների հետ կապված առաջարկությունների փաթեթ ներկայացնել: Բոլոր սեփականատերերին տրամադրվել է ուղեցույց, որում ներառված են ավտոբենզալցակայանների և ավտոգազալիցքավորման ճնշակայանների կազմում պարտադիր ներառված սանհանգույցներին ներկայացվող պահանջները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03