Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 21.11.2018
2018 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 16:00-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Ն. Ծաղկավան համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով. 1. Ն. Ծաղկավան համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: 2. Ն. Ծաղկավան համայնքում 2019թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Ն. Ծաղկավանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 19.11.2018
2018 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 17:00-ին, տեղի կունենա Աճարկուտ համայնքի ավագանու թիվ 10 նիստը հետևյալ օրակարգով. 1. Աճարկուտ համայնքի 2018 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարողականի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:

Հիմնանորոգվել է Սևքար համայնքի մշակույթի տան դահլիճը 19.11.2018
Հիմնանորգվել են Սևքար համայնքի մշակույթի տան դահլիճը, ճեմասրահը և ևս մեկ սենյակ՝ նախատեսված աշխատակիցների համար: Աշխատանքը կատարվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Նախագծային արժեքը կազմել է 13,004 մլն, շինարարությունն իրականացվել է 12 մլն դրամ մրցութային գնով: Սուբվենցիոն ծրագրերի համար սահմանված կանոնների համաձայն նախատեսված գումարի 60 տոկոսը վճարել է համայնքապետարանը սեփական բյուջեից, իսկ 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Շելի Մքթոմասին և Կորնելիս Ռոզին: Համատեղ զրույցի ընթացքում նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը: Հյուրերը նշել են, որ հետևելու են ընտրությունների ամբողջ ընթացքին՝ սկզբից մինչև վերջ: Այս պահին Հայաստանում աշխատում են երկարաժամկետ դիտորդները, սակայն ընտրությանը նախորդող օրերին ժամանելու է 250 հոգուց...

Հրաձգությունից 1-ին տեղը գրավել է Գետահովիտի միջնակարգ դպրոցի տղաների թիմը 16.11.2018
Նոյեմբերի 13-15-ը Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների միջև Երևանում անցկացված ,,Սպարտակիադա,, մարզական միջոցառման հրաձգություն մարզաձևում փայլուն ձևով է հանդես եկել Տավուշի մարզը ներկայացնող Գետահովիտի միջնակարգ դպրոցի տղաների թիմը: Սպարտակիադային մասնակցած 12 թիմերի միջև ծավալված պայքարում գրանցելով ամենաբարձր արդյունքները՝ գետահովտցի դպրոցականները գրավել են 1-ին պատվավոր տեղը՝ պարգևատրվելով ՀՀ սպորտի...

Վերանորոգվել է Տավուշ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանը 16.11.2018
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի և Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ միջև ստորագրված բարեգործական նվիրաբերության պայմանագրի շրջանակում վերանորոգվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանը։ Ծրագրի ընդհանուր արժողությունը կազմել է ավելի քան 5 միլիոն դրամ: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ինչպես ճաշարանում, այնպես էլ խոհանոցում և պահեստային մասում: Տեղի է ունեցել վերանորոգված ճաշարանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի...


