Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրթության ոլորտում չլուծվող խնդիր չկա, ասել է մարզպետը

14.02.2019

 Փետրվարի 13-ին մարզի դպրոցների տնօրենների հետ ունեցած խորհրդակցությանը, որին ներկա են եղել նաև համայնքների ղեկավարները, մարզպետ Հայկ Չոբանյանը, կարևորելով դպրոցի դերը համայնքում, նշել է, որ դպրոցը համայնքի թիվ մեկ հաստատությունն է, համայնքի բովանդակային բաղադրիչը և հորդորել, որ համայնքը և դպրոցը լինեն մեկ միասնություն: <<Դպրոցը պետք է լինի համայնքի կրթական, մշակութային լիդերը, ղեկավարը>>,- ասել է մարզպետը: Անդրադառնալով միջանձնային խնդիրներին, մարզպետը նշել է. <<Դպրոցը նախ և առաջ ուսուցիչն է, և ադմինիստրատիվ կառավարումը պետք է լինի ուսուցչին հարիր: Դպրոցի գերխնդիրը երեխաներին կրթելն է, որը բոլորի շահերից է բխում>>: Այնուհետև անդրադարձ է եղել կրթության զարգացման տեսլականին վերաբերող մի շարք հարցերի, որոնք սկզբունքային ու ծրագրային են լինելու առաջիկա գործունեության մեջ: Առաջինը նշվել է մասնագիտական պատրաստության ու վերապատրաստության խնդիրը, որտեղ սկզբունքային ներդրումներ պետք է արվեն, և պետք է առավելագույնս կառավարելի դարձվի այդ գործընթացը: Ասվել է, որ դպրոցների կարիքները կլուծվեն առաջնահերթությունների կարգով, և որպես համայնքային միավոր, կաևորվել է, որ այդ խնդիրները համայնքների հետ համատեղ լուծվեն: Կառավարման որակի բարձրացման հարցում ընդգծվել է հոգատարության, մրցակցության դերը դպրոցներում: Խոսելով դպրոցների պայմանների բարելավման հարցերից, խրախուսվել է բարեգործական փոքրիկ ծրագրերի համակարգված, օպերատիվ իրականացումը դպրոցներում: Տնօրենների հատուկ ուշադրությունը հրավիրվել է երեխաների ֆիզիկական դաստիարակության վրա, հանձնարարվել մեկ ամսվա ընթացքում ֆիզիկական դաստիարակության հարցը բարձրացնել ամենաբարձր մակարդակի վրա: <<Ֆիզիկական դաստիարակությունը սոսկ առարկա չէ, դա մշակույթ է, որը պետք է վերադարձնենք դպրոցներին>>,-ասել է մարզպետը և համայնքապետերին հորդորել օգնել դպրոցներին՝ լուծումներ տալու հարցին: Որպես թշնամու հետ ամենաերկար սահմանն ունեցող մարզի, մարզպետը հատուկ կանգ է առել զինպատրաստության և զինապարտության հարցի վրա: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մարտի 23-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին, կարևորվել յուրաքանչյուր համայնքի, բնակչի, երեխայի մասնակցության դերը գործընթացին: Տնօրենների բարձրացրած հարցերի վերաբերյալ մարզպետը վստահեցրել է, որ դրանք բոլորը կուսումնասիրվեն, ըստ առաջնահերթությունների կդասակարգվեն և լուծում կստանան: Կրթության ոլորտում չլուծվող խնդիր չկա, ասել է Հայկ Չոբանյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36