Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են հետագա աշխատանքում նախընտրելի հիմնական սկզբունքները, առաջիկա անելիքները

15.02.2019

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվել են հետագա աշխատանքում նախընտրելի հիմնական սկզբունքները, առաջիկա անելիքները: Յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար հակիրճ ներկայացրել է իր պատկերացմամբ տվյալ ոլորտի զարգացման հեռանկարը, այդ ուղղությամբ աշխատելու համար ստորաբաժանման հնարավորությունները, խնդիրները: Մարզպետը խիստ կարևորել է մարզպետարանի գործունեության արդյունավետության բարձրացման գործում յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքն ու դրա վերաբերյալ ղեկավարի ունեցած պատկերացումները:  Նա հանձնարարել է խիստ գործընկերային հարաբերություններ ունենալ համայնքների ղեկավարների հետ, նրանցից չտարբերել նաև խոշորացված համայնքների վարչական ներկայացուցիչներին: Լինել այդ մարդկաց կողքին, օգնել նրանց լուծելու իրենց խնդիրները՝ սկսած գյուղի կառավարման հետ կապված ամենամանր հարցերից, վերջացրած զարգացման ծրագրերով. <<Սա շատ կարևոր է, որովհետև, արժանապատվության խնդիր լինելով հանդերձ, նաև երկրի զարգացման հարց է. մենք չենք կարող ուժեղ մարզ ունենալ, եթե չունենք ուժեղ համայնք, մենք չենք կարող ուժեղ երկիր ունենալ, եթե չունենք ուժեղ համայնք: Եվ մենք պետք է այնպես անենք, որպեսզի մի կողմից էլ մեր համայնքների միջև ավելի արդյունավետ ու լավ աշխատելու մրցակցություն ստեղծվի>>, -ասել է մարզպետ Հայկ Չոբանյանը:
Մարզպետը նաև հանձնարարել է ստորաբաժանումների ղեկավարներին առաջիկայում ներկայացնել յուրաքանչյուր  ստորաբաժանման հետագա գործունեության  և համապատասխան   ոլորտի զարգացման իրենց մոդելը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14