Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը

19.06.2019

 «Ես խնդիրներին որպես հնարավորության եմ նայում։ Եթե կա խնդիր, ուրեմն կա նաև դրա լուծման ճանապարհը»,- այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակության հետ ունեցած հանդիպման ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Պատվիրակության կազմում էին արտերկրից ժամանած՝ Հիմնադրամի տեղական մարմինների ատենապետեր, ներկայացուցիչներ, բարերարներ։ Հանդիպումը ճանաչողական էր։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը ներկայացրեց մարզն իր առանձնահատկություններով ու գրավչություններով։ Տավուշը սահմանապահ մարզ է, շուրջ 300 կմ սահման ունի Ադրբեջանի հետ։ Մեծ է նրա ռազմավարական դերը, քանի որ սահմանին գտնվող Բագրատաշենով է անցնում երկրի հիմնական զարկերակը։ Նշվեց, որ ներկայումս մարզում աշխատանքներ են տարվում տնտեսական խթանիչների միջոցով բարձրացնելու առկա ռեսուրսների, այդ թվում մարդկային ու տնտեսական ներուժի օգտագործման մակարդակը։ Վաթսունից ավելի ընթացիկ բիզնես ծրագրեր կան մարզում երեք հիմնական ուղղություններով՝ գյուղատնտեսություն, գյուղմթերքների վերամշակում, տուրիզմ, որն ունի զարգացման անսահմանափակ հնարավորություններ․ «Տավուշն այս առումով Հայաստանի գոհարն է․ բնությունը, օդը, կլիման, մաքուր սնունդը, պատմամշակութային հուշարձանները՝ եկեղեցիները, հնագիտական գտածոները, որոնք այս տարի մտնում են տուրիստական հանգրվանների մեջ, և դա նոր ուղղություն է տուրիզմի մեջ։ Պետք է աշխատել նաև միջազգային տուրիստական շուկաների վրա»։ Որպես ամենակենսունակ պլատֆորմ նշելով կրթական, մշակութային ու բովանդակային ծրագրերը՝ մարզպետն առաջարկեց առաջիկա համագործակցության մեջ մեծ ուշադրություն դարձնել հենց այդ ոլորտներին։ Հյուրերին տեղեկացվեց նաև, որ հունիսի 22-23-ին կայանալիք բիզնես ֆորումում կհայտարարվի մի շատ կարևոր ծրագրի մեկնարկի մասին, որ կոչվում է «Վերադարձ» ։ Ծրագիրը նախատեսում է հինգ տարվա ընթացքում հինգ հազար մարդու ներգաղթ, ովքեր կգան ու կապրեն Տավուշում։«Եվ սա այն ներգաղթն է, որ պիտի էականորեն փոխի ժողովրդագրական վիճագրությունը, իր հետ բերի նոր ոգևորություն, նոր մշակույթ։ Բնականաբար, նմանատիպ ծրագրերի իրականացման համար պիտի հենվենք, ապավինենք, համագործակցենք այնպիսի հարթակի հետ, ինչպիսին Հայաստան համահայկական հիմնադրամն է»,- ասաց մարզպետը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16