Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը բուժհաստատությունների տնօրենների ուշադրությունը հրավիրեց բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման խնդրի վրա

20.06.2019

  Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզպետարանի առողջապահական-գործավարական հանձնաժողովի նիստը, որին բացի հանձնաժողովի անդամները մասնակցում էին նաև մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենները։ Նիստի մասնակիցներին ողջունեց մարզպետ Հայկ Չոբանյանը՝ շնորհավորելով նրանց ևս մի մասնագիտական խումբ ձևավորելու առթիվ։ Մարզպետն այնուհետև իր մոտեցումները ներկայացրեց ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ։ Առաջին հերթին ուշադրություն հրավիրեց բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման խնդրի վրա՝ կարևորելով ոչ միայն կատարվող ընթացիկ աշխատանքը, այլև այն միջավայրը, որտեղ աշխատում են։ «Պահանջկոտ պետք է լինել, խոսքս և տեխնիկական հնարավորությունների, և վարձատրության խնդիրներին է վերաբերում»,-ասաց մարզպետը։ Կարևոր ընթացք համարվեց սահմանամերձ բնակավայրերի բուժաշխատողների աշխատավարձերում որոշակի գործակցի կիրառումը։ Անձնակազմերի երիտասարդացման, նոր մոտեցումներով երիտասարդ մասնագետներ ներգրավելու համար կարևոր քայլ համարվեց հատուկ գործուղումով, պետպատվերի շրջանակներում, մասնագետների պատրաստումը, ովքեր սովորելուց հետո կգան ու կաշխատեն բժշկական հաստատությունում։ Մարզպետը խոսեց նաև, հատկապես սահմանամերձ բնակավայրերում, միջին բուժաշխատողների ինստիտուտի զարգացման մասին։ Անդրադառնալով բուժհաստատություններում քաղաքացիների հետ հարաբերություններում ստվերային վճարումների խնդրին՝ մարզպետը նշեց, որ երևույթը երկկողմանի է և պետք է իսպառ բացառվի։ Ամփոփելով խոսքը՝ Հայկ Չոբանյանը ևս մի անգամ շնորհավորեց առողջապահական հարթակի ստեղծման կապակցությամբ և ասաց․ «Այն միտքը, այն նպատակները, այն երազանքները, որ մենք ունենք մեր տարածաշրջանի զարգացման և մեր հայրենիքի զարգացման համար, կարող ենք իրականացնել ձեզ հետ միասին։ Խնդրում եմ այս հարթակին վերաբերվել մի պլատֆորմի, որի կայացման համար ջանքեր են ներդրվում»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16