Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.06.2019

        Հարգելի բուժաշխատողներ  

      Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Մասնագիտական յուրաքանչյուր տոն, անշուշտ, լավ առիթ է, որ գնահատես բոլոր նրանց, ովքեր իրավամբ իրենց գործի նվիրյալն ու անխոնջ ծառան են: Բուժաշխատողների դեպքում առանձնակի գնահատանքի է արժանանում նաև նրանց պատասխանատու առաքելությունը, քանզի նրանցից յուրաքանչյուրը լա՛վ գիտի, թե ինչ ասել է մարդկային կյանքն ու հանուն դրա մինչև վերջ պայքարելը: Մարդկային կյանքեր փրկելն ու նրանց առողջությունը վերականգնելը, իրոք, առաքելություն է, որը պահանջում է անմնացորդ նվիրում, մասնագիտական հմտություններ և, որ ոչ պակաս կարևոր է, մարդկային բարձր որակներ: Այսօր մենք ունենք առողջապահության ոլորտի բազում այնպիսի մասնագետներ, ովքեր, բարձր պահելով մասնագիտության պատիվն ու հավատարիմ իրենց երդմանը, ամեն օր կյանք և առողջություն են պարգևում մարդկանց, երջանկացնում հազարավոր ընտանիքների: Իսկ սահմանամերձ գոտում աշխատող բժիշկները հիրավի հերոսական աշխատանք են կատարում։ Ու ես վստա՛հ եմ, որ դուք, հարգելի՛ բուժաշխատողներ, այսուհետ էլ կշարունակեք ապրել և աշխատել ձեր կոչմանն ու մարդասիրական առաքելությանը հավատարիմ, կշարունակեք հույս ու հավատ ներշնչել ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց, պայքարել նրանց օր առաջ, ժամ առաջ առողջացնելու և ոտքի կանգնեցնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16