Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի փոքրիկները մեկնում են ամառային հանգստի

19.06.2019

Այսօր Տավուշի 50 դպրոցական փոքրիկներ մեկնեցին Հանքավանի Լուսաբաց ճամբար՝ ամառային հանգիստն անցկացնելու:

Տավուշի մարզպետարանի դիմացից նրանց ճանապարհեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը: Երեխաները մեկնեցին Ճանապարհային ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ։

Այս ճամբարը կազմակերպվում է 3 փուլով, յուրաքանչյուր փուլը 20 օր տևողությամբ: Այսօր առաջին փուլն էր՝ 50 աշակերտով: Այս տարի ամառային հանգիստը ճամբարում կանցկացնի 190 տավուշցի. հաջորդ 2 փուլերից յուրաքանչյուրին հանգստի կմեկնի 70-ական դպրոցական երեխա:

Ամառային ճամբար մեկնում էին զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհա­զորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազ­մա­զավակ ընտանիք­ների  7-13 տա­րեկան դպրոցահաuակ երեխաները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16