Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մաքրության միջոցներ՝ «Մատումբա» ընկերությունից 23.03.2019
Այսօր առավոտյան կազմակերպության ղեկավար Արթուր Անանյանի գլխավորությամբ մաքրության օրվա համար խոստացած աջակցությունն էր Տավուշի մարզպետարան բերել «Մատումբա» ընկերությունը, որը հանրապետությունում զբաղվում է ավելների, ցախավելների, աղբամանների ու մաքրության այլ միջոցների արտադրությամբ:

ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է 23.03.2019
Այսօր վաղ առավոտից Տավուշի մարզում տրվել է համապետական մաքրության օրվա մեկնարկը: Մարզպետարանի աշխատակիցները աղբից մաքրում են մարզպետարանի հարակից տարածքները:

Ուշադրության կենտրոնում են նաև հուշարձանները 23.03.2019
Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները ևս ակտիվորեն մասնակցում են համապետական մաքրության օրվա աշխատանքներին:

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 22.03.2019
2019 Թ. ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ. http://tavush.mtad.am/maqur/ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԹԵԺ ԳԻԾ 093 110 749 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ /artarmani@mail.ru/ ՈՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՐՏԱՑՈԼՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ԿԻՑ ՆՅՈՒԹԵՐԸ:

Աջակցում են համապետական միջոցառմանը 22.03.2019
Մարտի 23-ին կայանալիք համապետական մաքրության օրվա միջոցառմանը ուկրաինաբնակ, ծննդով իջևանցի բարերարներ Ղազարյան եղբայրների կողմից հիմնադրված «Իջևանյան Բեկոն» ՍՊԸ-ն 500 հազար դրամի սանիտարական մաքրման տարբեր գործիքներ ու պարագաներ է տրամադրել Տավուշի մարզպետարանին: Տարբեր պարագաներ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել նաև «Մատումբա» ընկերությունը: Իսկ «Վորլդ Վիժն Հայաստան» Տավուշի մարզի զարգացման ծրագրի Իջևանի գրասենյակը աջակցել է պարկերով:...



