Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, եւ նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը: Առաջին գյուղը, որին անդրադառնալու ենք, Կրասնոդարից ավելի քան 250 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղ է, որտեղ ապրում են 500-ից ավելի...
Դիլիջանցի Ալիխանյանների ընտանիքն արդեն 3-րդ տարին է անցկացնում առանց իրենց որդու՝ Վլադիմիր Ալիխանյանի, որ զոհվեց 2016 թվականի ապրիլի 3-ին Ջաբրայիլում: Վլադիմիրը տանկիստ նշանառու-օպերատոր էր: Այնքան ցավ կար այդ ընտանիքում, բայց միևնույն ժամանակ այնքան բարություն, այնքան հարազատ ու հայեցի էր ամեն ինչ, որ նույնիսկ վիշտն էր հայեցի: Տիկին Աննան՝ Վլադիմիրի մայրը, պատմում էր, որ ավագ որդու կորստից հետո որոշել էր մյուս տղային շուտ ամուսնացնել: Երբ իմացել էր, որ տղայի ընտրյալն արցախցի է, ավելի էր...
ՀՐԱՎԵՐ 03.04.2019
Ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին, Տավուշի մարզպետարանում տեղի կունենա հանդիպում-քննարկում, որի ընթացքում Վրաստանի աշխատանքային թիմը կներկայացնի Ենոքավան համայնքի մաստեր պլանի շրջանակում տարածական զարգացման կոնցեպցիան, որն ամբողջական պատկեր կտա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով զարգացման ուղղությունների վերաբերյալ: Հանդիպում-քննարկմանը կարող են մասնակցել տեղական մակարդակով ներկայացուցիչներ պաշտպանության, ենթակառուցվածքների /ճանապարհներ, ջրամատակարարում, էլեկտրաֆիկացում և այլն/,...

Աշխատանքային հանդիպում՝ Տավուշի մարզում սոցիալական ծրագրեր իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ 03.04.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել մարզում սոցիալական ոլորտի ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կազմակերպչական հարցեր՝ կապված ոլորտի զարգացման հայեցակարգի և ռազմավարության մշակման աշխատանքների հետ: Մարզպետը ներկայացրել է իր մոտեցումները, անդրադարձել այն սկզբունքներին, որոնք պիտի լինեն աշխատանքների հիմքում, կարևորել համայնքում մատուցվող սոցիալական ծառայությունների ինտեգրումը: Խոսելով Տավուշի...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 03.04.2019
2019թ. ապրիլի 4-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա Վազաշեն համայնքի ավագանու թիվ 117 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Փողոց 14, թիվ 8 հասցեում գտնվող 11-059-0020-0046 ծածկագրով 0.00688 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը աճուրդային կարգով օտարելու մասին: 2. <<Վարձատրվող հասարակական աշխատանքներ>> ծրագրի աշխատանքների իրականացման համար համապատասխան աշխատակիցների հավաքագրման ընդունման մասին:
Շահառուն կամ նրա ներկայացուցիչը աջակցող միջոց ստանալու համար հավաստագիր ձեռք բերելու նպատակով կարող է դիմել մի քանի եղանակով. 1.առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում նախարարություն, 2.առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին), 3.էլեկտրոնային եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն` www.info@mlsa.am հասցեին, 4.առողջական վիճակով պայմանավորված...


