Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ես եմ», «Պատիվ ունեմ». խորհրդակցություն ՊՆ ծրագրերի վերաբերյալ

16.05.2019

Մայիսի 15-ին Տավուշի մարզպետարանում բոլոր համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների և զինղեկի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի վերաբերյալ:

Զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը իր զեկույցում ընդգծեց Տավուշի մարզի երիտասարդների ներգրավվածության անհրաժեշտությունը և ներկայացրեց մարզում  սպայական դասընթացների ու ռազմավարական հաստատությունների ընդունելության պայմանների մասին քարոզչական աշխատանքներ կազմակերպելու  առաջիկա ծրագրերը:

Ելույթ ունեցավ նաև Տավուշի մարզի զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ասատրյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03