Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին: Նրանք մարզպետին են ներկայացրել իրենց գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերի հիմնական ոլորտները՝ նշելով, որ տևական ժամանակահատված է աշխատում են մարզում: Մարզպետ Հայկ Չոբանյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնել մարզում ծավալած գործունեության համար: Կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող հիմնական ծրագրերը՝ ընդգծելով առաջնահերթությունների...

31 կայուն աշխատատեղ՝ ԵՄ ու IDeA համատեղ ծրագրով 25.02.2019
Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզում ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ։ Եվրամիության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը 2018 թ․ հուլիսին հայտարարել էր փոքր դրամաշնորհների մրցույթ զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստի ու արհեստի ոլորտներում...

Մարզպետարանի թիմը մասնակցել է հրաձգության մրցույթին 22.02.2019
Փետրվարի 21-22-ը «Ասպար Արմս» հրաձգարանում ընթանում է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը: Մրցույթը կազմակերպվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից և անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Նպատակը հետաքրքրության սերմանումն է հրաձգություն մարզաձևի նկատմամբ և զենքի ճիշտ օգտագործման, դրա հետ ճիշտ վարվելու, արագ կողմնորոշվելու ունակության ու հմտությունների զարգացումը: Առաջին օրը առաջին անգամ մրցույթին մասնակցել է նաև...
Փետրվարի 22-ին Տավուշի մարզպետարանում եռակողմ հուշագիր է ստորագրվել Տավուշի մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Հայկ Չոբանյանի, «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ ի դեմս տնօրեն Արտակ Ցուցուլյանի, միջև: Հաշվի առնելով Տավուշի մարզում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նպատակով միմյանց հետ համագործակցելու պատրաստակամությունը, կողմերը համաձայնության են եկել համատեղ գործունեության...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ 22.02.2019
-Ես խնդրում եմ Ձեր շեշտադրումներում և մոտեցումներում առավելագույնս հավակնոտ եղեք: Վերցրեք այն սկզբունքը, որ անհնարին ոչինչ չկա: Մենք կձևակերպենք խնդիրները, դրանք կառանձնացնենք ըստ իրենց կրիտիկայնության աստիճանի, այսինքն ավելի կրիտիկական խնդիրներ, միջին խնդիրներ, խնդիրներ, որ կարելի է մի քիչ երկարաժամկետ լուծել՝ 1-2 տարում: Սակայն առաջնահերթներն, իհարկե պիտի արագ լուծենք: Պետք է այնպես անենք, որ մեր վաղվա ցուցանիշները մեր ժողովրդի հավակնություններից ավելին լինեն,-նշել է մարզպետ Հայկ Չոբանյանը...

ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ 22.02.2019
Այսօր Տավուշի մարզի գործարարների հետ ունեցած հանդիպմանը մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ մարզի համար առաջնահերթ խնդիրը տնտեսական զարգացումն է, իսկ դրա համար մեկ գործիչը ձեռներեցն է, և որպես Տավուշի մարզի բիզնեսի աջակից, ցանկացած խնդիր, որ կունենա մարզում որևէ ձեռնարկություն, ուղղակիորեն համարելու է իր առաջնահերթ խնդիրն ու անմիջապես լծվելու է այդ առաջնահերթ խնդիրների լուծմանը, կարևորել է ոչ միայն խնդրի լուծումը, այլև որոշակի կոմպետենցիայի ձևավորումը, այսինքն խնդրի դիտարկումը որպես...


