Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստում անցավ 40 համայնքային ծառայող

03.07.2019

 Համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով հերթական վերապատրաստումն անցավ Իջևանի, Դիտավանի, Սարիգյուղի, Սևքարի, Վազաշենի, Այգեհովիտի, Բերքաբերի, Գանձաքարի, Ազատամուտի, Դիլիջանի, Գետահովիտի, Աճարկուտի և Ակնաղբյուրի 40 համայնքային ծառայող։ Դասընթացի իրականացումը կազմակերպել էր «Մասթեր Սթայլ» ուսումնական կենտրոնը։ Դասընթացավարներն էին Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Հայկ Փաշինյանը և ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի վարիչ Ասքանազ Բաբլումյանը։ Վերապատրաստումից հետո համայնքային ծառայողներին տրվել են համապատասխան վկայականներ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-16 12:18:00