Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջիկա ամիսը լինելու է համայնքներ այցելությունների ամիս

04.07.2019

  Այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությանը մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձավ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքին, տվեց հանձնարարականներ։ Նշեց, որ պետք է ուժեղացվի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը և տարածքային ներկայացուցիչների ինստիտուտը, որպեսզի հնարավոր լինի բոլոր գործառույթներն իրականացնել նաև հեռավորության վրա, կարևորեց քաղաքացիների հետ տարվող աշխատանքը։ Անդրադարձ եղավ բյուջետային գործընթացներին։ Կրթության մասով առաջարկեց դպրոցների կառավարման խորհրդում ներգրավել նաև դրսի մտավորականների, ովքեր կարող են օգտակար լինել կառավարման խնդիրների լուծման հարցում։ Գյուղատնտեսական աշխատանքների մասով հանձնարարվեց մանրամասն առաջարկ ներկայացնել աշնանացանի բարելավման ուղղությամբ։ «Խնդիրը գյուղատնտեսական ծավալների առնվազն 50 տոկոս աճ ապահովելն է աշնանացանի շրջանում»,- ասաց մարզպետը։ Նշվեց, որ առաջիկա ամիսը լինելու է համայնքներ այցելությունների ամիս, և առավելագույնս պիտի աշխատել համայնքների հետ բոլոր ուղղություններով ու ոլորտներով։ Ստորաբաժանումների ուշադրությունը հրավիրվեց փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրների վրա։ Խորհրդակցությանը անդրադարձ եղավ նաև մյուս բոլոր ստորաբաժանումների գործունեությանը։ Վերջին շրջանի ծանրաբեռնված ու արդյունավետ աշխատանքի համար, կապված «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի անցկացման հետ, մարզպետը շնորհակալություն հայտնեց զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-16 12:18:00