Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻՄՓԱՔԹ-ը՝ ինքնադրսևորման լավագույն հարթակ

ԻՄՓԱՔԹ-ը՝ ինքնադրսևորման լավագույն հարթակ 07.03.2019

  «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից Ազատամուտում գործող ԻՄՓԱՔԹ-2 ակումբի նախաձեռնությամբ իրականացվել է «Երազանքի հետքերով» համայնքային ծրագիրը, որին մասնակցել է 9-12 տարեկան 22 երեխա: Ծրագրի շնորհիվ երեխաները հնարավորություն են ունեցել զարգացնել իրենց ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, ինքնազարգացման կարողությունները, սովորել սեփական կարողությունների և հմտությունների հիման վրա սահմանել նպատակ, կազմել սեփական...

Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԻ

Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԻ 06.03.2019

  Մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան: Սպարապետի 60-ամյակին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել Տավուշի մարզում տեղակայված N զորամասում: Միջոցառմանը ներկա են եղել մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, ԵԿՄ վետերաններ:  

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2019Թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 06.03.2019

   2019թ. փետրվար ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5013 ընտանիքներ, որոնցից 1800-ը Իջևանի, 1112-ը Դիլիջանի, 1034-ը Բերդի և 1067-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 282 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան`106, Դիլիջան` 61, Բերդ` 59, Նոյեմբերյան` 56/ :     Փետրվար ամսվա ընթացքում...

Բերդավանի գեղագիտական կենտրոնի սաները ճանաչողական այցով օրերս  Թբիլիսիում էին

Բերդավանի գեղագիտական կենտրոնի սաները ճանաչողական այցով օրերս Թբիլիսիում էին 05.03.2019

 Սահմանամերձ Բերդավանի գեղագիտական կենտրոնի սաները ճանաչողական այցով օրերս Թբիլիսիում էին: Երեխաների այցը Վրաստանի մայրաքաղաք հովանավորել էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Այցի շրջանակներում բերդավանցի դպրոցականները Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել են Վարդանանց տոնին նվիրված պատարագին, իսկ Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում խումբն այցելել է հայ...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 05.03.2019

  2019 թվականի մարտի 7-ին, ժամը 15:00-ին, Գետահովիտի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 2 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Օրակարգի հաստատման մասին: 2. Համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին: 3. Մշտական գործող հանձնաժողովի ստեղծման մասին: 4. Համայնքի 2019թ. ՏԱՊ-ը հաստատելու մասին: 5. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից պետական գրանցում կատարելու և աճուրդով օտարելու մասին: 6. Հողամասերն ուղղակի վաճառքով տրամադրելու մասին: 7....

Այգեպարի դպրոցում հիմնվել է ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիա

Այգեպարի դպրոցում հիմնվել է ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիա 04.03.2019

 Սահմանամերձ Այգեպարի դպրոցում ներդրվել են ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիայի սարքավորումներ: Լաբորատորիայի հիմնմանը աջակցել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը: ,,Արմաթը,, հնարավորություն կտա դպրոցում սովորող 46 աշակերտներին ստանալու անվճար ինժեներական կրթություն:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06