Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2019Թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 06.03.2019

   2019թ. փետրվար ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5013 ընտանիքներ, որոնցից 1800-ը Իջևանի, 1112-ը Դիլիջանի, 1034-ը Բերդի և 1067-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 282 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան`106, Դիլիջան` 61, Բերդ` 59, Նոյեմբերյան` 56/ :     Փետրվար ամսվա ընթացքում...

Բերդավանի գեղագիտական կենտրոնի սաները ճանաչողական այցով օրերս  Թբիլիսիում էին

Բերդավանի գեղագիտական կենտրոնի սաները ճանաչողական այցով օրերս Թբիլիսիում էին 05.03.2019

 Սահմանամերձ Բերդավանի գեղագիտական կենտրոնի սաները ճանաչողական այցով օրերս Թբիլիսիում էին: Երեխաների այցը Վրաստանի մայրաքաղաք հովանավորել էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Այցի շրջանակներում բերդավանցի դպրոցականները Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել են Վարդանանց տոնին նվիրված պատարագին, իսկ Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում խումբն այցելել է հայ...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 05.03.2019

  2019 թվականի մարտի 7-ին, ժամը 15:00-ին, Գետահովիտի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 2 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Օրակարգի հաստատման մասին: 2. Համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին: 3. Մշտական գործող հանձնաժողովի ստեղծման մասին: 4. Համայնքի 2019թ. ՏԱՊ-ը հաստատելու մասին: 5. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից պետական գրանցում կատարելու և աճուրդով օտարելու մասին: 6. Հողամասերն ուղղակի վաճառքով տրամադրելու մասին: 7....

Այգեպարի դպրոցում հիմնվել է ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիա

Այգեպարի դպրոցում հիմնվել է ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիա 04.03.2019

 Սահմանամերձ Այգեպարի դպրոցում ներդրվել են ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիայի սարքավորումներ: Լաբորատորիայի հիմնմանը աջակցել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը: ,,Արմաթը,, հնարավորություն կտա դպրոցում սովորող 46 աշակերտներին ստանալու անվճար ինժեներական կրթություն:  

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 04.03.2019

armlur.am լրատվական կայքում մարտի 2-ին ,,Վազաշենից Բերդ տանող ավտոճանապարհը` քանդման վտանգի տակ. սողանքը կարող է զոհերի պատճառ դառնալ,, վերնագրով հրապարակում էր եղել /հեղ. Ոսկան Սարգսյան/, որտեղ նկարագրված է, որ դեպի Բերդ տանող ավտոճանապարհի Վազաշեն գյուղի տարածքում մի հատված սողանքի պատճառով քանդման վտանգի տակ է: Նշվում էր, որ եթե գարունը տեղումնառատ լինի, ապա ճանապարհի այդ հատվածն ավելի վտանգավոր կդառնա: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության...

Աղբահանության թեմայով հերթական քննարկումը

Աղբահանության թեմայով հերթական քննարկումը 04.03.2019

  Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճում այսօր տեղի ունեցավ քաղաքի աղբահանության ու սանմաքրման աշխատանքներին վերաբերող հերթական քննարկումը, որը վարեցին մարզպետարանի քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ Արմեն Ճաղարյանը և քաղաքապետարանի սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վահագն Թամրազյանը: Ներկայացվեցին նախորդ հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, արձանագրվեցին նոր առաջարկությունները, որոնց կատարմանը կանդրադառնան հաջորդ քննարկմանը: Առաջարկությունների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05